Դեպի վեր

Անդրանիկ համերգով Երևանում հանդես կգա թուրքահայ երաժիշտ Ստեփան Եփրեմյանը

azatutyun.am04/23/2019, 12:18

Անդրանիկ համերգով Երևանում հանդես կգա թուրքահայ երաժիշտ Ստեփան Եփրեմյանը

Այսօր երեկոյան Առնո Բաբաջանյան համերգասրահում մի շատ ուշագրավ համերգ է տեղի ունենալու:

Թուրքահայ մեր հայրենակից, ուդահար, երգիչ, երգահան Ստեփան Եփրեմյանի հայրենիքում առաջին մենահամերգի ընթացքում մեր երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրել Հայոց Ցեղասպանությունից առաջ Արևմտյան Հայաստանի տարբեր գյուղերում և քաղաքներում երբեմնի ամենասիրված հայկական ազգային երգերը, որոնք պահպանվել ու մեր օրերն են հասել հիմնականում բռնի ուժով մահմեդականացված հայերի կողմից, որոնց սերունդները, թեև հայերեն չեն խոսում, բայց ազգային երգերը պահպանել ու երգում են:

Համերգի ընթացքում Ստեփան Եփրեմյանը կկատարի նաև նաև Կոմիտասի ու Սայաթ-Նովայի ստեղծագործությունները:

Համերգից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի Դիարբեքիր, նախկին Տիգրանակերտ քաղաքում բնակվող և ստեղծագործող, մասնագիտությամբ ինժեներ 39-ամյա երգիչը մի քանի ուշագրավ մանրամասներ ներկայացրեց իր կյանքից ու ստեղծագործությունից: Ասաց, որ շատ վաղ տարիքից, ինչ իրեն հիշում է, երգել է, երաժշտությամբ, հայկական ազգային երաժշտությամբ զբաղվել է ավելի հասուն տարիքում, շրջել է մոտակա գյուղերում ու քաղաքներում, որտեղ ապրում են մեծ թվով մահմեդականացված հայեր և հենց նրանցից էլ սովորել է մեկ դարից ավելի պահպանված ու սերնդեսերունդ փոխանցված տեղի հայկական երգն ու երաժշտությունը:

Ասաց նաև, որ հայերեն չի խոսում, բայց հասկանում է , իսկ հայերենի այբուբենը, հայերեն գրել կարդալ ինքնուրույն է սովորել:

Ստեփան Եփրեմյանի հետ հանդիպմանը մասնակցում է նաև մեկ այլ երգիչ՝ ստամբուլահայ Պողոս Եղիազարյանցը, որն արդեն տարիներ ի վեր ապրում և ստեղծագործում է Երևանում, մասնակցում օպերային և հոգևոր երաժշտության համերգների: Նա էր թարգմանչի դերը կատարում և ընկերոջ խոսքը փոխանցելով շեշտեց, որ շատ դժվար է Թուրքիայում, հատկապես գավառական քաղաքներում և գյուղերում պահպանել հայկական ինքնությունը: Տեղի թուրք հանրությունն անգամ դավանափոխ հայերին իրենց իսկական անդամ չի դիտարկում, և դեռ 100 տարի առաջ հարկադրաբար մահմեդականացված հայերի ժառանգներն այսօր ստիպված մեծ մասամբ ծպտյալ հայեր են:

«Այդ գիծը կա: [Թուրքեր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր