Դեպի վեր

Հնարավո՞ր է Թուրքմենստան-Հայաստան-Վրաստան նոր գազատարի նախագիծը

lragir.am09/22/2017, 3:50

Հնարավո՞ր է Թուրքմենստան-Հայաստան-Վրաստան նոր գազատարի նախագիծը

Lragir.am-ի զրուցակիցն է էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը Պարոն Դավթյան, Հայաստանի և Թուրքմենստանի նախագահների հանդիպումից հետո խոսվում է էներգետիկ ոլորտում բազմամիլիարդանոց համագործակցության մասին: Ի՞նչ հեռանկարներ ունի սա: Դա նախ և առաջ վերաբերում է գազատրանսպորտային ոլորտում համագործակցությանը: Մենք շատ հաճախ տեսնում ենք, որ շեշտադրումներն այնպես են դրվում, թե Հայաստանը տարիներ շարունակ Թուրքմենստանից գազ է ձեռք բերել: Բայց ես ուզում եմ նշել, որ Հայաստանը էներգետիկ ոլորտում Թուրքմենստանի հետ ուղիղ առևտրային կապեր երբևէ չի ունեցել: Թուրքմենստանը պարզապես իր գազը վաճառել է «Գազպրոմին», որը բաշխել է այդ գազը: Խոսելով Թուրքմենստանից Հայաստան գազ ներմուծելու հեռանկարների մասին՝ ես այստեղ տեսնում են երկու գլխավոր խոչընդոտ: Առաջին խոչընդոտն այն է, որ այսօր թուրքմենական գլխավոր գազային ընկերությունը՝ «ԹուրքմենԳազ»-ը բավական լուրջ տարաձայնություններ ունի Իրանի համապատասխան կառույցների հետ: Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ Իրանի պարտքը «ԹուրքմենԳազ»-ի մատուցած ծառայության դիմաց կազմում է մոտ 1 մլրդ 600 մլն ԱՄՆ դոլար: Եվ Թուրքմենստանն ամենաբարձր մակարդակով արդեն իսկ հայտարարել է, որ սա բավական լուրջ խոչընդոտ է երկու պետությունների էներգետիկ երկխոսությունը զարգացնելու համար: Իրանական իշխանությունները ոչ միայն չեն մարում այդ պարտքը, այլ նաև ոչ մի քայլի չեն գնում այդ իրավիճակը շտկելու համար: Հետևաբար, ունենալով այսպիսի բավական լուրջ աքիլեսյան գարշապար՝ շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է Իրանը իր ենթակառուցվածքները տրամադրել թուրքմենական կողմին, որպեսզի թուրքմենական գազը ներմուծվի Հայաստան: Չմոռանանք նաև, որ Իրանն ինքն է շահագրգռված իր բնական գազը արտահանելու հայկական ուղղությամբ: Եվ դրա մասին բազմիցս խոսվել է, այդ թվում՝ Իրանի նախագահի մակարդակով: Երկրորդ խոչընդոտը պայմանավորված է ռուսական «Գազպրոմի» գործոնով: 2016 թվականի հունվարից «Գազպրոմը» հրաժարվել է Թուրքմենստանից բնական գազ ձեռք բերելուց՝ դա պայմանավորելով որոշ ֆինանսական տարաձայնություններով: Եվ Թուրքմենստանի կառավարությունն էլ իր հերթին հակագազպրոմյան հռետորաբանությամբ է բազմիցս հանդես եկել: Այսօրվա դրությամբ Թուրքմենստան-Ռուսաստան գազատրանսպորտային համագործակցությունը կարելի է համարել սառեցված: Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար: Եթե քաղաքական որոշում կայացվի, որ թուրքմենական գազը պետք է մտնի Հայաստան, բնականաբար, այդ ներմուծումը պետք է իրականացվի Իրան-Հայաստան գազամուղով: Չմոռանանք, որ Իրան-Հայաստան գազամուղն արդեն «Գազպրոմի» սեփականությունն է, և դրա բաշխումը Հայաստան ևս պետք է իրականացնի ռուսական օպերատորը՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Այս խոչընդոտները ես դիտարկում եմ որպես կարևորագույն հանգամանքներ հայ-թուրքմենական էներգետիկ հարաբերությունների զարգացման հարցում: Իսկ այդ բազմամիլիարդանոց համագործակցությունը կարո՞ղ է ենթադրել նոր գազատարի կառուցում տրանզիտային հնարավորությամբ: Այդ սցենարը հեռանկար ունի, բայց այդ հարցը զուտ տեսական մակարդակում է գտնվում այսօր: Ինչո՞ւ, որովհետև այստեղ նախ և առաջ թիվ մեկ շահագրգռված կողմը պետք է լինի Վրաստանը, որը պետք է գնի թուրքմենական գազը, այնուհետև փորձի իր տարածքով տանել դեպի Ուկրաինա, այնտեղից՝ դեպի Եվրոպա: Այս միջանցքը բավական երկար ժամանակ մշակվել է: 1990-ական թվականների կեսերից, երբ քննարկվում էր Իրան-Հայաստան գազամուղի կառուցման հարցը, այս միջանցքը բազային սցենար էր համարվում: 2015-2016 թվականներին պարբերաբար խոսվում էր Իրան-Հայաստան-Վրաստան սվոպային գազային միջանցքի ստեղծման մասին: Բայց գիտենք, որ այս տարի Վրաստանի էներգետիկայի նախարարը հայտարարեց, որ Վրաստանն ամբողջությամբ անցնում է ադրբեջանական գազի սպառման ռեժիմի: Այնպես որ, քանի դեռ մենք Վրաստանի կողմից չենք տեսնում համապատասխան դրական ազդակներ, ես այդ բազմամիլիարդանոց ծրագրերը, որոնց մասին խոսում են պաշտոնյաները, դիտարկում եմ զուտ տեսական տիրույթում: Միակ լուրջ հեռանկար ունեցող ուղղությ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր