Դեպի վեր

Ահա և վերջ, իսկ ամեն ինչ դեռ նոր է սկսվում

1in.am12/10/2018, 7:36

Ահա և վերջ, իսկ ամեն ինչ դեռ նոր է սկսվում

Եվ այսպես, ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքները, ըստ որոնց՝ պարզ է խորհրդարանի ընտրության, այսպես ասած, մրցանակային եռյակի կազմը: Ինչպես և սպասվում էր, բացարձակ մեծամասնություն է ստացել «Իմ քայլը» դաշինքը՝ 70 տոկոսից ավելի: Երկրորդ և երրորդ տեղերում են ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որոնք համապատասխանաբար հավաքել են 8,27 և 6,37 տոկոս ձայն: Այդպիսով, խորհրդարանի արտահերթ ընտրության անցողիկ շեմը հաղթահարել են այդ երեք ուժերը:

Ինչպես տեսնում ենք, նախկին իշխող կոալիցիայից որևէ մեկը՝ ՀՀԿ-ՀՅԴ, չի անցնում խորհրդարան, և սա ըստ էության յոթամսյա հեղափոխական գործընթացի ոչ միայն տրամաբանական և ողջունելի ավարտն է, որն անշուշտ լիակատար կարող էր լինել, եթե խորհրդարանում չհայտնվեր նաև նախկին իշխող համակարգի առանցքային դերակատարներից մեկը՝ ԲՀԿ-ն: Սակայն մյուս կողմից՝ հասկանալի է նաև, որ այս ուժը հանրային որոշակի շերտերի համար դիտարկվում էր այլ հարթության վրա, միաժամանակ դեր էր խաղում նաև որոշակի ենթակառուցվածքային կայացածությունը, այդ թվում նաև Գագիկ Ծառուկյանի սեփականատիրական հանգամանքի բերումով՝ ներառյալ նաև նրա տնտեսական ռեսուրսներն ու անշուշտ հանրային որոշակի խարիզման: Սակայն աներկբա է, որ այս տեսքով ԲՀԿ-ն կյանք չունի Հայաստանի քաղաքական հեռանկարում, և կուսակցությունը կա՛մ կենթարկվի լրջագույն ռեբրենդինգի, և Գագիկ Ծառուկյանը կդադարի անձնական ներկայություն ունենալ քաղաքական դաշտում՝ որպես խոշոր սեփականատեր, դադարելով համեմատվել Թրամփի կամ Բեռլուսկոնիի հետ, կա՛մ հաջորդ խորհրդարանում ԲՀԿ-ն այլևս չի լինի:

Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանին», ապա այստեղ, իհարկե, հեղափոխության օրերին այդ ուժի վարքագծի ու մարտավարության հետ կապված հանրային ամենատարբեր շերտերում հարցերից դուրս, հետաքրքիր է հանգամանքը, որ փաստացի 2017-ի «Ելք» դաշինքի երկու ուժեր են խորհրդարանական անցողիկ շեմը հաղթահարող երեք ուժերից երկուսը, մեկը՝ իշխանության, իսկ մյուսը՝ փաստորեն ընդդիմադիր հիմնական ուժ լինելու հավակնորդության կարգավիճակով: «Լուսավոր Հայաստանն» այդ իմաստով իհարկե դեռ պետք է անցնի բավականին տևական մի ճանապարհ: Ընդ որում, քաղաքական ուժ դառնալու ճանապարհին այդ տևականությունը պետք է անցնի նաև «Իմ քայլը» դաշինքը, քանի որ այն, որպես այդպ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր