Դեպի վեր

Մեծ աղմուկ մանր խուլիգանությունից

1in.am06/29/2020, 5:06

Մեծ աղմուկ մանր խուլիգանությունից

«Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության արցախյան այցի առիթով մեծ աղմուկ առաջացրեց ֆեյսբուքյան կեղծ տեղեկատվությունը, ըստ որի, Արցախի նախագահի հետ հանդիպմանը նախաձեռնությունն իբրև թե առաջարկել է արցախյան հարցը դիտարկել Լևոն Տեր-Պետրոսյանի «պատերազմ, թե խաղաղություն» գաղափարաբանության շրջանակում: Նախաձեռնության հիմնադիրները արագորեն հերքեցին կեղծ տեղեկատվությունը, բայց այն հասցրեց դառնալ «մեծ աղմուկի» առիթ՝ հեռուն գնացող եզրակացություններով: Այն, որ տեղի ունեցողը ընդամենը կեղծ տեղեկատվության տեսքով մանր խուլիգանություն է, թերևս, չունի հավելյալ ապացույցի կարիք: Մյուս կողմից, իհարկե, հասկանալի է նաև, որ հանրությունը բավականին զգայուն է այդ թեմայի վերաբերյալ, ինչն էլ օգտագործվում է այդպիսի մանր տեղեկատվա-քարոզչական խուլիգանություն իրականացնելու համար՝ քաղաքական հակառակորդների կամ մրցակիցների դեմ պայքարում: Այդ երևույթը Հայաստանում համատարած է և այստեղ, ցավոք սրտի, նոր ժամանակները բերում են ընդամենը նոր տեխնոլոգիաներ խուլիգանության հին բովանդակությունը պարբերաբար թարմացնելու համար:

Ինչ վերաբերում է բուն խնդրին, ապա այստեղ, իհարկե, ամենից դիպուկ արձանագրումը արել է թերևս Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսը, որն իր հայաստանյան դիվանագիտական առաքելության ավարտին տված հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ «հայ ժողովուրդը դեմ է հող հանձնելուն», մատնացույց անելով, որ Ապրիլյան քառօրյա պատերազմն էլ ցույց տվեց, որ Հայաստանի հանրությունն ունի այդպիսի դիրքորոշման հիմնավոր իրավունք: Միլսը հայտարարել էր, թե ինչ-որ մարդիկ 25 տարի հավաստիացրել են, թե հայ ժողովուրդը ունի հակառակ կարծիք, բայց ահա պարզվում է, որ այդպես չէ, և հայերը դեմ են հող հանձնելուն: Ովքե՞ր են եղել այն մարդիկ, որ 25 տարի հավատացրել են, թե հայ ժողովուրդը կհամաձայնի տարածք զիջելուն: Դեսպան Միլսը չէր մանրամասնել, թե ովքեր են եղել հավատացնողները, բայց, թերևս, բարդ չէ կռահել: Հավատացրել են գուցե մարդիկ, որոնք այդ 25 տարիներին բանակցել են միջազգային հովանու ներքո, միջազգային ձևաչափերում:

Այդ ենթադրության հիմքն այն է, որ բանակցային գործընթաց ասվածը հենց հիմքից ենթադրել է մի բովանդակություն, որի անքակտելի մաս է դիտարկվել տարածքների հանձնումը: Գործնականում չի եղել որևէ բանակցային բովանդակություն, որում եղած չլինի հենց այդ ասպեկտը: Փոխվել են կարգավիճակի վերաբերյալ մոտեցումները, բայց անփոփոխ է մնացել այն, որ «կարգավորումը» ենթադրել է տարածքի հանձնում: Թվում է, թե դա եղել է այսպես ասած՝ դիվանագիտական հնարք, երբ բանակցության գործընթացում ասվել է մի բան, իսկ իրական կյանքում չկա որևէ հանձնում: Դե ֆակտո այդպես է...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր