Դեպի վեր

Կոնգրեսում ցուցմունքներ են տվել Քուրթ Վոլքերը և Թիմ Մորիսոնը

azatutyun.am11/21/2019, 6:18

Կոնգրեսում ցուցմունքներ են տվել Քուրթ Վոլքերը և Թիմ Մորիսոնը

Ներկայացուցիչների տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի հարցով նոյեմբերի 19-ի լսումներին ցուցմունքներ են տվել, կոնգրեսականների հարցերին են պատասխանել Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի նախկին հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերը և Ազգային անվտանգության խորհրդի նախկին բարձրաստիճան աշխատակից Թիմ Մորիսոնը:

Վոլքերը տարանջատել է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի հետ կապվող ուկրաինական «Բուրիսմա գրուփ» էներգետիկ ընկերության գործի հետաքննությունը Բայդենների հետաքնությունից:
Ուկրաինական ընկերության կոռուպցիայի հետաքննությունը նա համարել է ոչ առանձնահատուկ գործ. Բուրիսման կոռուպցիոն պատմություն է ունեցել, այնինչ Բայդենների նկատմամբ հետաքննությունը նա գնահատել է անընդունելի:

Նա դավադրության տեսություն է համարել, թե Բայդենը փոխնախագահի պաշտոնում կարող էր կոռումպացված գործարքների գնալ Ուկրաինայի հետ: Քուրթ Վոլքերը պատմել է իր և Ռուդի Ջուլիանիի միջև հուլիսի 19-ին կայացած հանդիպման մասին: Այդ հանդիպմանն ինքը հերքել է Ջուլիանիի բարձրացրած հարցը, թե փոխնախագահ Բայդենը կարող էր օգտագործել ազդեցությունը որդու բիզնեսի համար Ուկրաինայում։

«Ես փոխնախագահ Բայդենին գիտեմ 24 տարի: Նա ազնիվ մարդ է, և ես մեծ հարգանք ունեմ նրա նկատմամբ»,- ասել է նա:

Վոլքերին հարցել են նաև Ուկրաինային ռազմական նպատակներով տրամադրվող 400 միլոն դոլարը սառեցնելու որոշման մասին, որը Թրամփն ընդունել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հուլիսի 25-ին կայացած հեռախոսազրույցի նախաշեմին: Վոլքերն ասել է, թե դեմ է եղել ռազմական օգնության ցանկացած հետաձգմանը:

Քուրթ Վոլքերը նաև պատմել է հուլիսի 10-ին Սպիտակ տանը տեղի ունեցած ամերիկացի ու ուկրաինացի պաշտոնյաների մի հանդիպման մասին, որը անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը նախատեսվածից շուտ ավարտել է այն բանից հետո, երբ Եվրամիությունում ԱՄՆ-ի դեսպան Գորդոն Սոնդլանդը հետաքննությունների մասին ընդհանուր մեկնաբանություններում ասել է, թե «մենք բոլորս դա համարել ենք ոչ տ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր