Դեպի վեր

«Հայ լինելն ավելի յուրօրինակ է ինձ դարձնում». Միլենա Մութաֆյան

bravo.am04/13/2021, 9:00

«Հայ լինելն ավելի յուրօրինակ է ինձ դարձնում». Միլենա Մութաֆյան

Ֆրանսիայում մշակութային կյանքն ամայացել է՝ փակ են մշակութային բոլոր վայրերն ու համերգներ տեղի չեն ունենում, արտիստները փորձում են թեւաթափ չլինել եւ օգտվում են համացանցից՝ իրենց արվեստը ցուցադրելու համար։ Հենց համացանցի միջոցով էլ բացահայտեցինք երիտասարդ երգահան-կատարող Միլենա Մութաֆյանին, ով մեզ հետ զրույցում պատմեց իր երաժշտական ուղու, հայերեն երգելու եւ դրան զուգահեռ ընտրած հետաքրքիր մասնագիտության մասին։ Միլենան ծնվել է Երեւանում եւ ընտանիքի հետ Ֆրանսիա տեղափոխվել 2005 թվականին: Հինգ տարեկանից ապրում է ֆրանսիական Գրենոբլ քաղաքում։ Սկզբից պարն է ընտրել, բայց արագ հասկացել է, որ իրեն երգն է ձգում՝ երգի եւ կիթառի բաժին է ընդունվել, այժմ սովորում է Գրենոբլի կոնսերվատորիայում։

«Հինգ տարի դասական երաժշտական կրթություն ստացա, հետո՝ ժամանակակից, այս տարի կավարտեմ կոնսերվատորիան։ Ընտրել եմ նաեւ երկրորդ մասնագիտություն՝ լոգոպեդիա, եւ սովորում եմ համալսարանում. ցանկանում եմ լեզվաբանական հետազոտության մեջ մասնագիտանալ։ Այսպիսով՝ կունենամ եւս մեկ դիպլոմ, որը երաժշտության մեջ չի լինի, բայց կրկին «ձայնի բնագավառից» կլինի. ինձ շատ է հետաքրքրում ձայնի «մեխանիկան»»,- պատմեց Միլենան։

5


Հարցին՝ ինքնուրո՞ւյն է կայացրել երկու մասնագիտություն ունենալու որոշումը, թե՞ ծնողներն են խորհուրդ տվել, երիտասարդ երգչուհին պատասխանեց, որ ծնողներն իրեն քաջալերել են ամեն ինչում, բայց ինքն է որոշել ընտրել նաեւ երկրորդ մասնագիտություն․«Երաժշտական բնագավառն արդեն իսկ մի փոքր բարդ է, եւ ահա համաճարակային իրավիճակն էլ ցույց է տալիս, որ միշտ չէ, որ դյուրին է երաժշտությամբ զբաղվել։ Սա նաեւ հնարավորություն է տալիս ինձ հարստացնել իմ գիտելիքները ձայնի հետ կապված. լեզվաբանական գիտության մեջ խորանալով՝ մոտ եմ նաեւ երգին»։

20-ամյա երգչուհին փորձել է հանդես գալ տարբեր ոճերի երգերով, հետո սկսել է ավելի շատ երգել ֆրանսիական շանսոն եւ հայկական երգեր, որոնք սիրում է կատարել ուրույն ոճով՝ մի փոքր ձեւափոխված: «Երբ 16 տարեկան էի, Գրենոբլում հանդիպեցի Ռոբերտ Ամիրխանյանի հետ, բացահայտեցի նրա երգերը, սկսեցի նվագել, քանի որ շատ եմ սիրում նրա երաժշտությունը։ Նաեւ շատ եմ սիրում Առնո Բաբաջանյանի երաժշտությունը։ Ժամանակակից երգիչներից սիրում եմ Սիրուշոյի երգերը։ Իմ երգացանկում կան տարբեր ոճերի երաժշտություններ եւ երգեր, դրանք, սակայն, կատարում եմ իմ ոճը ներդնելով»,- նշեց Միլենան։



Վերջերս երգչուհին սկսել է երգեր գրել, հիմնականում ֆրանսերեն լեզվով: Փորձում է արդեն հայերեն գրել, սակայն դեռ չի ներկայացրել հանրությանը: Ասում է՝ կուզեր իր հայերեն տեքստերն ավելի խորիմաստ դարձնել։

Համաճարակային սահմանափակումներով պայմանավորված՝ Միլենայի համերգները եւս հետաձգվել են: Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք պլանավորում է հանդես գալ նաեւ հայրենիքում։ «Իհարկե, շատ-շատ կուզեի, բայց ընտանիքս երաժշտական բնագավառից չէ, եւ կապեր չունեմ այդ բնագավառում։ Բայց դա միշտ ինձ համար երազանք է եղել՝ գալ եւ երգել Հայաստանում»,-անկեղծացավ նա։

5


Խոսեցինք նաեւ այն մասին, թե ինչպես է ընդունվում երկու ազգություն կրող երգչուհին Ֆրանսիայում։ Նա կարծում է, որ երկու մշակույթի կրող լինելն իրեն շատ բան է տալիս: «Կարծում եմ՝ Ֆրանսիայում շատ հետաքրքրված են հայկական մշակույթով: Երբ ասում եմ, որ Հայաստանում եմ ծնվել, խոսում եմ հայերեն, մարդկանց մեջ հետաքրքրություն է առաջացնում։ Երեւի ավելի յուրօրինակ է դա ինձ դարձնում եւ ավելի քիչ սովորական, համենայն դեպս ես շատ ուրախ եմ եւ հպարտ, երբ ասում եմ, որ հայ եմ»,-շեշտեց Միլենան։

Երգչուհու հետ խոսեցինք նաեւ ցավոտ թեմաներից. պատմեց, որ իր ընտանիքը շատ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր