Դեպի վեր

Տեղի ունեցավ «Հայաստանը հին նիդերլանդական քարտեզներում» գրքի շնորհանդեսը

armenpress.am05/24/2022, 6:06

Տեղի ունեցավ «Հայաստանը հին նիդերլանդական քարտեզներում» գրքի շնորհանդեսը

Հայ և նիդերլանդացի ժողովուրդների առնչությունները գալիս են դեռևս 4-րդ դարից, բայց էլ ավելի հին են նիդերլանդական այն տասնյակ քարտեզները, որտեղ պատկերված է Հայաստանը տարբեր ժամանակաշրջաններում՝ հնագույն դարերից մինչև ուշ միջնադար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ շատ արժեքավոր մի աշխատության՝ «Հայաստանը հին նիդերլանդական քարտեզներում» գրքի շնորհանդեսը, որով հերթական անգամ նշանավորվում է Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Ռուբեն Գալիչյան Տիգրան Բալայան, Նիկո Սխերմերս Տիգրան Բալայան Տիգրան Բալայան Նիկո Սխերմերս Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի խոսքով՝ գիրքը շատ մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի պատմության և հայ-հոլանդական հարաբերությունների արժևորման համար:

«Պիտի նշեմ, որ հետաքրքիր մի հետազոտություն է կատարվել և շատ արդիական մի ուսումնասիրություն է դրվել սեղանին, որտեղ հիսունից ավելի քարտեզներ են վերարտադրվել, որտեղ ներկայացված է Հայաստանը նույնիսկ այն ժամանակահատվածում, երբ մենք չենք ունեցել անկախ պետականություն: Սա շատ կարևոր ցուցիչ է այն հարաբերությունների, որ դարեր շարունակ Հայաստանը, հայ ժողովուրդը բարեկամական հարաբերություններ է ունեցել Նիդերլանդների հետ», - նշեց թանգարանի տնօրենը:

Գրքի հրատարակումը նախաձեռնել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի գլխավորությամբ:

Դեսպան Բալայանի խոսքով՝ գաղափարը հավաքագրելու, կազմելու և միջազգային հանրությանը ներկայացնելու հոլանդական բոլոր այն հին քարտեզների ժողովածուն, որտեղ պատկերված է Հայաստանը, ծագել է մոտ մեկուկես-երկու տարի առաջ, բայց գիրքը կազմելու գործնական աշխատանքները սկսվել են մոտ 6-7 ամիս առաջ: Եվ քանի որ մոտենում էր հայ-նիդերլանդական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը, և Հայաստանի դեսպանության աշխատակիցների ձեռքի տակ պարբերաբար հայտնվում էին տարբեր հին քարտեզներ, որտեղ նշվում էր նաև Հայաստանը, առաջ է եկել այդ միտքը գտնելու բոլոր նմանատիպ քարտեզները և կազմելու մի առանձին հավաքածու:

«Պարբերաբար մեր ձեռքի տակ էին հայտնվում հին հոլանդական միջնադարյան քարտեզներ, որտեղ Հայաստանը պատկերված էր: Բայց ամենամեծ խթանը հանդիսացավ այն, որ Ամստերդամի գրախանութի կողքով անցնելիս՝ տեսա Կայլենի ավիաուղիների առաջին քարտեզը, որտեղ պատկերված էր Հայաստանը: Սկսեցի փնտրել, թե որտեղից կարելի է գտնել քարտեզների միասնական ժողովածու, որտեղ Հայաստանը պատկերված է, և Ամստերդամի համալսարանի արխիվներում քա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր