Դեպի վեր

Իրանը Սյունիքում տեղի ունեցող գործընթացներում կներգրավվի այնքան, որքան կպահանջի Հայաստանը․ Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյան

slaq.am05/17/2021, 9:54

Իրանը Սյունիքում տեղի ունեցող գործընթացներում կներգրավվի այնքան, որքան կպահանջի Հայաստանը․ Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյան

Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի խոսքով՝ չնայած ինքն անձամբ քննարկումներ չի ունեցել խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրիի հետ Սյունիքում տեղի ունեցողի, Իրանի հետ ՀՀ սահմանին հնարավոր զարգացումների վերաբերյալ, սակայն կարդացել է նրա անհանգստությունը տեղի ունեցողի վերաբերյալ։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցող զարգացումների վերաբեյալ Իրանի դիրքորոշմանը։ Նա նաև նշեց, որ լրատվամիջոցներից էլ տեղեկացել է իրանցի և ադրբեջանցի սահմանապահների փոխհրաձգության մասին, որի արդյունքում երկու ադրբեջանցի են զոհվել, ինչն էլ արդեն վկայում է, որ Իրանում որոշակի զգուշացում կա զարգացումների հետ կապված։

«Վստահ եմ, որ իրանական կողմը հետևում է զարգացումներին, բայց թե կուլիսների հետևում կա՞ն բանակցություններ, արդյո՞ք ճնշումներ գործադրվում են Ադրբեջանի, Թուրքիայի վրա, կամ թե ռուսական կողմին մղո՞ւմ են, որ ավելի ակտիվություն ունենա, դժվար է ասելը։ Կարծում եմ, ամեն դեպքում, բանակցություններ կան, բայց թե ինչ ակտիվությամբ և շեշտադրմամբ են դրանք, նորից դժվար է ասելը»,- ասաց նա։

Իրանի համար, ըստ նրա, կարևոր է Հայաստանի հետ սահմանների անվտանգությունն ու անխախտությունը, հետևաբար նաև կարևոր է Սյունիքի անվտանգությունը։ «Դրանից էլ հետևում է, որ հարցի վերաբերյալ Իրանը պետք է իր դիրքորոշումը հստակեցնի, քանի որ Սյունիքի անվտանգությունը բխում է իր շահերից»,- ասաց նա։

Ռոբերտ Բեգլարյանի խոսքով՝ եթե ինչ-որ մի ձևով Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություններ լինեն Սյունիքում միջանցքի, ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ, Իրանի միջամտությունն իմաստ չի ունենա, արդեն նա պետք է համակերպվի իրավիճակի հետ։

«Բայց ներկա իրավիճակում, երբ տեսնում ենք, որ ոտնձգություններ են տեղի ունենում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, արդեն տրամաբանական է դառնում, որ Իրանը պետք է արձագանքի, քանի որ իր համար սահմանի անվտանգությունը «կարմիր գիծ» է, բայց դրա «երանգավորումն» ինչպես կդրսևորվի, արդեն կորոշեն տարածաշ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր