Դեպի վեր

Նախորդ տարիներին Լոռու անտառներում ապօրինի ծառահատումների գործով անցնում է 11 անտառապահ և 3 անտառապետ. մանրամասներ

armtimes.com03/21/2023, 7:18

Նախորդ տարիներին Լոռու անտառներում ապօրինի ծառահատումների գործով անցնում է 11 անտառապահ և 3 անտառապետ. մանրամասներ

Պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններից ապօրինի ծառահատումներ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ։

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ 2021թ և 2022թ ընթացքում մարզում ապօրինի ծառահատումների համար քրեական հետապնդում է հարուցվել 39 անձի նկատմամբ, այդ թվում՝ 11 անտառապահ, 3 անտառապետ։

2021թ. հունիսի 14-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղից ստացված անտառխախտման արձանագրության հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ստեփանավանի անտառպետության պահաբաժիններում ապօրինի հատվել է տարբեր տեսակի թվով 50 ծառ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Իրականացված քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Պուշկինո բնակավայրի երկու բնակիչներ 2021թ. մայիսից հունիս ամիսներն ընկած ժամանակահատվածում, հիշյալ անտառտնտեսության պահաբաժիններից, առանձին-առանձին, ձեռնասղոցի գործադրմամբ, առանց համապատասխան թույլտվության, ապօրինի հատել են տարբեր տեսակի ծառեր: Փայտանյութը ջեռուցման նպատակով օգտագործելու համար տեղափոխել են հիշյալ բնակավայրի տարբեր հասցեներում գտնվող իրենց տան բակ և օգտագործել իրենց կարիքների համար:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Պուշկինո բնակավայրի երկու բնակիչներին մեղադրանք է ներկայացվել:

Նրանց վերաբերյալ քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է և նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ընդհանուր առմամբ, իրավապահ մարմինների կողմից ինչպես կանխարգելիչ և հսկողական միջոցառումների, այնպես էլ քրեական վարույթների շրջանակում ապօրինի ծառահատումների դեպքի բացահա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր