Դեպի վեր

Վարչապետ Փաշինյանի այցը Գյումրի հագեցած մշակութային օրակարգ ունի

armenpress.am08/25/2019, 3:24

Վարչապետ Փաշինյանի այցը Գյումրի հագեցած մշակութային օրակարգ ունի

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 25-ին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այցելել է Գյումրի և մասնակցել Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին։ Այս տարի Գյումրու օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են «Վարպետների քաղաք Գյումրի» խորագրի ներքո։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջայցը Գյումրիով մեկնարկել է հիմնանորոգված Շիրազի փողոցից։ «Անի» փողային նվագախմբի կատարմամբ հնչել է «Գյումրի-Լենինականը», ապա հանդիսավորությամբ բացվել է Շիրազի փողոցը։ Փողոցի մուտքը երիզող կարմիր ժապավենը կտրել են մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազի թոռները։

Կառավարության ղեկավարը շրջել է Գյումրու փողոցներով, ողջունել դրսում հավաքված գյումրեցիներին, շնորհավորել նրանց քաղաքի օրվա առթիվ և բարեմաղթանքներ հղել։ Շիրազի փողոցում շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Գյումրու գեղագիտական կենտրոնի սաների ցուցահանդեսի, ինչպես նաև Արհեստների ու արվեստների փառատոնի շրջանակում ներկայացված աշխատանքներին։ Ընդհանուր առմամբ փառատոնին ներկայացված էր 21 տաղավար։ Հաջորդ կանգառը Ռուսթավելի փողոցն էր. այստեղ վարչապետն ընտանիքի հետ այցելել է Սուրբ Նշան եկեղեցի, ունկնդրել երգեհոնի կատարումը, ապա դիտել եկեղեցու մոտ «Անի» պարային համույթի շուրջպարը։ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը միացել են շուրջպարին և պարել հայկական ավանդական երաժշտության հնչյունների ներքո։

Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում հաջորդիվ վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել «Խոսում են Գյումրվա մեծերը» խորագրով տոնական միջոցառումներին, որոնք անցկացվել են Ռուսթավելի և Վարպետաց փողոցներում։ Նիկոլ Փաշինյանը դիտել է բացօթյա թատերական մինի ներկայացումները՝ Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանում՝ «Դիմավորում է Ֆրունզը», Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում՝ «Հյուր Վարպետին» և Հովհաննես Շիրազի թանգարանում՝ «Հրավիրում է Հովհաննես Շիրազը» խորագրերի ներքո։

...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր