Դեպի վեր

Երևանում նոր աղբավայրի նախագծման և կառուցման մրցույթին ներկայացվել է մրցութային 7 փաթեթ

armenpress.am05/24/2019, 4:12

Երևանում նոր աղբավայրի նախագծման և կառուցման մրցույթին ներկայացվել է մրցութային 7 փաթեթ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Երևանում «Նոր աղբավայրի նախագծում և կառուցում, առկա հին աղբավայրերի փակում և առկա ու նոր աղբավայրերի շահագործում» մրցույթի փաթեթները բացվել են մայիսի 24-ին: Նախքան փաթեթների բացումը հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հույս է հայտնել, որ մրցույթի վերջնարդյունքում կընտրվի լավագույն ընկերությունը և Երևանը կունենա միջազգային չափորոշիչներին համապատասխան աղբավայր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մրցույթին մասնակցելու ցանկություն է հայտնել ավելի քան 50 ընկերություն: Սահմանված ժամկետում ներկայացվել է մրցութային 7 փաթեթ, այդ թվում՝ 3 այլընտրանքային առաջարկներով: Մրցույթի այս՝ առաջին փուլում կիրականացվի որակական և տեխնիկական գնահատում, որը կարող է տևել 6 ամսից մինչև 1 տարի: Մրցույթի առաջին փուլը հաղթահարած մասնակիցները կանցնեն հաջորդ փուլ, որտեղ կներկայացնեն գնային առաջարկներ, և ամենացածր գին առաջարկած մասնակիցն էլ կճանաչվի հաղթող:

Ընտրված կազմակերպությունը նախատեսված շինարարական աշխատանքների ավարտից հետո կստանձնի նաև նոր աղբավայրի շահագործումը` 5 տարի ժամկետով:

Կոշտ թափոնների կառավարման ծրագրով նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից շուրջ 29 հա տարածքում նախագծել, կառուցել և շահագործել եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր: Նույն չափորոշիչներին համապատասխան կփակվեն Նուբարաշե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր