Դեպի վեր

«Սա ահազանգ է, հատկապես այն ուղղությամբ, որպեսզի մտածեն Հայաստանում խոշոր հիդրոգեներացիայի մասին». Էներգետիկ ոլորտի մասնագետը՝ ոլորտի խնդիրների մասին

168.am07/11/2019, 7:24

«Սա ահազանգ է, հատկապես այն ուղղությամբ, որպեսզի մտածեն Հայաստանում խոշոր հիդրոգեներացիայի մասին». Էներգետիկ ոլորտի մասնագետը՝ ոլորտի խնդիրների մասին

Երեկ Հայաստանի ամբողջ տարածքում գրանցվեցին էլեկտրաէներգիայի մատակարարման լուրջ խափանումներ, կեսօրից հետո մայրաքաղաքում ևս համատարած հոսանքազրկումներ էին, որի հետևանքով գազը, ինտերնետը և հեռախոսակապն աշխատում էին խափանումներով։

Էլեկտրաէներգիայի խափանման հետևանքով Երևանի մետրոպոլիտենի որոշ հատվածներում գնացքները մնացել էին թունելում, միայն հոսանքի մասամբ վերականգնման ժամանակ էր հաջողվել մետրոյի ուղևորներին տարհանել թունելներից։

Իրավիճակի հետ կապված՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հանդես եկավ հրատապ մամուլի ասուլիսով, որի ժամանակ հայտարարեց, որ դեռևս հայտնի չէ, թե ինչի հետևանքով են հանրապետության ողջ տարածքում տեղի ունեցել էներգետիկ տատանումներ։

Ըստ փոխնախարարի՝ վարկած կա, որը, թերևս, ամենաանհավանականն է, ըստ որի՝ դա կապված է եղել Իրանի էներգահամակարգում տեղի ունեցած տատանումների հետ, քանի որ Երևանի էներգահամակարգը կապված է իրանականի հետ։
Իսկ այսօր Կառավարության նիստի ժամանակ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ հանձնարարել է նյութեր նախապատրաստել էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցած տատանումների ու անջատումների հետ կապված, որպեսզի հստակ պարզվեն համակարգում խափանման պատճառները:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ տեղեկացրեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գլխավորում է փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ հասկանալու համար, թե իրական պատճառները որոնք են եղել։

Տեղի ունեցածը լուրջ ահազանգ է

Միջադեպի և ընդհանրապես Հայաստանի էներգետիկ համակարգի վերաբերյալ 168.am-ը զրուցել է Հայաստանում էներգետիկ հարցերով Միացյալ ազգերի կազմակերպության ազգային փորձագետ Արա Մարջանյանի հետ։

– Պարոն Մարջանյան, Ձեր դիտարկմամբ՝ երեկ Հանրապետությունում տեղի ունեցած էներգետիկ խափանումներն ինչի՞ հետևանքով եղան։ Ընդհանրապես այսօր ՀՀ էներգետիկ համակարգն ի՞նչ վիճակում է գտնվում։

– Նախ՝ շնորհակալություն եմ հայտնում էներգետիկ ոլորտի մեր մասնագետներին, որոնք կարողացան բավականին բարդ պայմաններում արգելակել ամբողջ համակարգի խափանումը, և Հայաստանում տեղի չունեցավ այն, ինչ տեղի էր ունեցել Ադրբեջանում, Իրանում և Թուրքիայում անցած 12 տարիների ընթացքում։ Հայաստանը խուսափեց ընկնել, այսպես ասած՝ «բլեյք-աուտի» մեջ, որի ժամանակ ողջ էներգետիկ համակարգը կարող էր փլուզվել։ Դա տեղի չունեցավ՝ նախ Խորհրդային Միությունից էլեկտրաէներգետիկայի համակարգի շնորհիվ, քանի որ Հայաստանն ունի բարձրավոլտ գծերի բավականին խիտ և զարգացած ցանց, գեներացնող հզորությունների ավելցուկ, որն ունի հարմոնիկ եռակազմ բաղադրություն, և բավականին որակյալ մասնագետների։

Միևնույն ժամանակ՝ տեղի ունեցան տհաճ միջադեպեր, երբ հոսանքազրկվեց Երևանի մետրոպոլիտենը, փաստորեն, ռեզերվային հոսանքի աղբյուրներ Մետրոն չունեցավ՝ բնականոն աշխատանքը շարունակելու համար։

Ի դեպ, «Զվարթնոց» օդանավակայանը կամ Ատոմային կայանը կարողացան իրենց ռեզերվային հզորությունների շնորհիվ բնականոն կերպով շարունակել իրենց աշխատանքը։
Ինչպես ցանկացած բարդ համակարգ, Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգը ևս խոցելի է։ Այս միջադեպի հետ կապված խոցելիությունները պահանջում են խորը և համալիր վերլուծություններ, ընդ որում, ոչ հապշտապ, ճիշտ ու չքաղաքականացված վերլուծություններ։ Օրինակ՝ Ադրբեջանում, Իրանում, Թուրքիայում տեղի է ունեցել «բլեյք-աուտ»։

– Այդ միջադեպը Հայաստանի համար պե՞տք է ահազանգ լինի նման միջադեպերից խուսափելու համար, և կոնկրետ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն։

– Իհարկե, սա պետք է հանդիսանա՝ որպես ահազանգ, հատկապես՝ այն ուղղությամբ, որպեսզի մտածեն Հայաստանում խոշոր հիդրոգեներացիայի մասին, հատկապես՝ Մեղրիի ՀԷԿ-ի խայտառակ տապալումից հետո, կարծում եմ՝ այս ՀԷԿ-ի ծրագիրն այլևս հեռանկար չունի։ Հայաստանին խոշոր հիդրոէներգիայի տեսանկյունից անհրաժեշտ է միայն Դեբեդի հիդրոկայանի իրացումը։ Պետք է մտածել նաև, այսպես կոչված, հաճախականային ավտոմատիկայի և ընդհանրապես համակարգերի բարձրավոլտ ենթակայանների արդիականացման մասին։ Իսկ ամենակարևորը՝ օր առաջ սկսել Հայաստան-Վրաստան-Ռուսաստան առնվազն 600 ԿՎ դասի էլեկտրական գծի կառուցումը, ընդ որում, հաստատուն հոսանքի ներդիրներով։

Որպեսզի հասկանանք, թե ապագայում ի՞նչ վիճակում կարող է լինել էներգետիկ համակարգը, ապա ամեն ինչ պետք է սկսենք ներկայիս իրավիճակի դիագնոզից։ Իսկ ներկայիս իրավիճակը կարելի է բնութագրել հետևյալ կերպ՝ Հայաստանը կորցրեց էներգետիկ ո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր