Դեպի վեր

Ոստիկաններն ու քննիչները ժամերի ընթացքում հայտնաբերեցին Երևանում մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդին. Շենգավիթի ոստիկաններն ապացուցեցին, թե ում օրն է 40 օր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com12/9/2019, 4:54

Ոստիկաններն ու քննիչները ժամերի ընթացքում հայտնաբերեցին Երևանում մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդին. Շենգավիթի ոստիկաններն ապացուցեցին, թե ում օրն է 40 օր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Շենգավիթի բաժնի և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ Շենգավիթի ոստիկանության բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի և Հայաստանի քննչակակ կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչների՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի գլխավորությամբ ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 48-ամյա Արամայիս Աբգարյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 07։00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում մահվան ելքով վրաերթ կատարելու և դեպքի վայրից փախուստի դիմելու մեջ, երբ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական վիակում, դիմել էր փախուստի։՛

Ոստիկանության Շենգավիթի բաժնի և ՃՏՀ քննության բաժնի քննիչները ճիշտ՝ օպերատիվ աշխատանքների արդյունքում Ա, Աբգարյանին հայտնաբերել են Դավիթաշեն վարչական շրջանում, որից հետո արդեն բերման ենթարկելով ոստիկանություն՝ պարզվել է, որ վրաերթը կատարել է նա՝ իր վարած Газель մակնիշի 5011 Տ համարանիշի ավտոմեքենայով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում:

Ժամը 07:00-ի սահմաններում դեռևս չպարզված վարորդը անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց պողոտայում՝ թիվ 38 շենքի դիմաց, վրաերթի էր ենթարկել միջին տարիքի հետիոտն տղամարդու:

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դիմել էր փախուստի:

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ճանապարհային ոստի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր