Դեպի վեր

Մի շարք դպրոցներ կօպտիմալացվեն թե´ Երեւանում, եւ թե´ մարզերում. որոնք են դրանք

armtimes.com08/22/2017, 6:00

Մի շարք դպրոցներ կօպտիմալացվեն թե´ Երեւանում, եւ թե´ մարզերում. որոնք են դրանք

Կրթության ոլորտի պատասխանատուները արդեն իսկ մատնանշում են հանրակրթական ուսումնական այն հաստատությունները, որոնք ենթակա են օպտիմալացման-միավորման: Դրանք գտնվում են թե´ Երեւանում, եւ թե´ մարզերում:

Համապատասխան նախագիծն առաջիկայում ներկայացվելու է կառավարության հաստատմանը: Ըստ այդմ, ինչպես տեղեկացանք կրթության եւ գիտության նախարարությունից, գործադիրի հաստատմանն արժանանալուց հետո, որպես առանձին ու ինքնուրույն միավորում, կդադարեն գոյություն ունենալ մասնավորապես հետեւյալ դպրոցները` Երեւանի համար 23, 41, 81: Թե դրանք որ հաստատությունների հետ կմիավորվեն, մեզ առայժմ չհաջողվեց պարզել:

Բացի այդ, նախատեսվում է, որ Կույրերի երեկոյան դպրոցը կդառնա համար 14 հատուկ դպրոցի մաս: Համար 43 ավագ դպրոցը կմիանա համար 16 ավագ դպրոցին: Համար 149-ը` համար 54-ին:

Ինչ վերաբերում է մարզերին, ապա Բերդի վարժարանը կդադարի գործել որպես այդպիսին եւ կմիավորվի Բերդի ավագ դպրոցի հետ, Եղեգնաձորի վարժարանը կմիավորվի նույն քաղաքում գործող ավագ դպրոցին, Վայքի վարժարանը` Վայքի ավագ դպրոցին:

Չի բացառվում, որ օպտիմալացում լինի նաեւ Արթիկում եւ այստեղ համար 7 դպրոցը միավորվի համար 3-ի հետ:

Օրինակ` Երեւանի Կենտոնում` Կոնդ թաղամասում գտնվող Շոթա Ռուսթավելու անվան համար 23 հիմնական դպրոցում, ինչպես պարզեցինք ոլորտին վերաբերող փաստաղթային աղբյուրներից, 2015-2016 ուսումնական տարվա դրությ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր