Դեպի վեր

Երեւանի քաղաքապետը հանձնառություն է ստանձնել նախադպրոցական ներառական կրթության մոդելի կիրառման հարցում

armenpress.am11/20/2018, 4:36

Երեւանի քաղաքապետը հանձնառություն է ստանձնել նախադպրոցական ներառական կրթության մոդելի կիրառման հարցում

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի համար 92 ներառական մանկապարտեզ: Այցն իրականացվել է Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, խորհրդարանի ղեկավարը եւ քաղաքապետը շրջայց են կատարել մանկապարտեզում, ծանոթացել զարգացման հապաղումներ ունեցող երեխաների համար ստեղծված պայմաններին, զրուցել բազմամասնագիտական թիմի անդամների հետ: Մանկապարտեզն ընդունել է 42 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների` թեթեւ, միջին եւ ծանր զարգացման խնդիրներով:

Օրենսդիր մարմնի ղեկավարը շրջայցի ընթացքում քաղաքապետին ծանոթացրել է բազմաֆունկցիոնալ ներառական մանկապարտեզի մոդելին: Ըստ Արա Բաբլոյանի` հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության կարեւորագույն բաղադրիչներից է առողջական խնդիրների վաղ հայտնաբերումն ու միջամտությունը, ինչն ապահովում է լավագույն արդյունք: Նա ընդգծել է, որ երեխաները նման մանկապարտեզներում ստանում են եւ՛ կրթություն, եւ՛ խնամք, եւ՛ համապատասխան բուժաջակցություն, ինչը դյուրացնում է կրթության հետագա կազմակերպումը ներառական դպրոցներում եւ մասնագիտական հմտությունների ձեռքբերումը` ապահովելով գործընթացի շարունակականությունը:

Լինելով Հայաստանում բազմաֆունկցիոնալ ներառական մանկապարտեզի մոդելի նախաձեռնողներից եւ ջատագովներից մեկը` Արա Բաբլոյանն այս գործընթացում կարեւորել է միջգերատեսչական համագործակցությունը` համատեղելով առողջապահական, կրթական, սոցիալական, ինչպես նաեւ համայնքային կառույցների ջանքերը:

Բազմամասնագիտական թիմի անդամներն ու ոլորտի պատասխանատուներն ընդգծել են ծրագրի արդյունավետությունը...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր