Դեպի վեր

Նախարար․ Վարչապետը չի ասել՝ ստեղծեք ռուսաց լեզվի հայեցակարգ

azatutyun.am09/22/2017, 3:50

Նախարար․ Վարչապետը չի ասել՝ ստեղծեք ռուսաց լեզվի հայեցակարգ

«Ռուսաց լեզվի դասավանդման համար առանձին հայեցակարգ մշակելու հանձնարարական վարչապետը չի տվել», - այսօր ի պատասխան «Ազատության» հարցին արձագանքեց Կրթության ու գիտության նախարարը։ Լևոն Մկրտչյանն ասաց, որ Կարապետյանը միայն հանձնարարել է բարձրացնել օտար լեզուների դասավանդման որակը, իսկ նախարարությունը՝ որպես ոլորտային քաղաքականության պատասխանատու, մշակել է երկու առանձին հայեցակարգ։

Սեպտեմբերի 11-ից շրջանառության մեջ դրված ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգում նշվում է, որ այն մշակվել է վարչապետի հանձնարարականով, մինչդեռ երեկ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ ինքը նման հանձնարարական չի տվել:

«Վարչապետը չի ասել՝ ստեղծեք ռուսաց լեզվի հայեցակարգ», - ասաց Լևոն Մկրտչյանը: - «Վարչապետի հանձնարարականը եղել է որակական փոփոխություն առաջացնել օտար լեզվի դասավանդման մեթոդիկայում: Ռուսերենը օտա՞ր լեզու է: Եթե մենք մշակել ենք անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի հայեցակարգը, չպիտի՞ մշակենք ռուսերենի հայեցակարգը: Դուք եք կրթության նախարարը, ինչպե՞ս պիտի կատարեք օտար լեզուների [դասավանդման] բարելավման ծրագիրը»:

Կրթության նախարարը նշեց, որ դեռ դեկտեմբերից սկսած աշխատանքի արդյունքում առանձնացվել է երկու հայեցակարգ՝ ռուսաց լեզվի եւ լատինատառ լեզուների՝ անգլերենի, ֆրանսերենի ու գերմաներենի։

Այն, որ ռուսերենը առանձին է մյուսներից, ընդամենը տարբեր լեզվաընտանիքների պատկանելության հարցն է, ոչ մի արտոնություն ռուսերենի համար չկա՝ վստահեցնում է Մկրտչյանը․ - «Հայաստանի Հանրապետության միակ պետական լեզուն հայերենն է և կմնա հայերենը, որովհետև մենք անկախ, սուվերեն երկիր ենք: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է: Մնացյալ բոլոր լեզուները օտար լեզուներ են: Մեր հայեցակարգերի այս բլոկը, որը դրված է սայթում, ֆիքսում է, որ ռուսաց լեզվի կարգավիճակը օտար լեզվի կարգավիճակ է: Մնացած բոլորը, իմ խորին համոզմամբ, կեղծ քաղաքական օրակարգ է»:

Ռուսաց լեզվի դասավանդման մասին հայեցակարգում գրված է, որ «Հայաստանում ռուսերենի ուսուցումը կարևորագույն խնդիրներից է», որպես նպատակ նշում է «ռուսաց լեզվի հանրայնացումը» և ընդգծվում, որ «ռուսերենի ուսումնառությունը դպրոցներում սովորողներին և ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել գիտելիք ու հմտություններ՝ միմյանց հետ արդյունավետ համագործակցելու համար»:

«Ռուսերենը Հայաստանում ամենատարածված օտար լեզուն», - սա արդեն նախարարն է նշում ու հավելում, որ Եվրասիական տնտեսական միության անդամագրվելուց հետո դրա իմացությունն իսկապես կարևոր է․ - «Ինքը նախկին ԱՊՀ և այսօր արդեն Եվրասիական տնտեսական համագործակցության աշխատանքային լեզուն է, մեր բնական գիտությունների բազան գրականության հենքով ամբողջությամբ նստած են այսօր ռուսաց լեզվի վրա, մեր գիտական և ռազմաարդյունաբերական համալիրի, գիտական հաստատությունների մեծ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր