Դեպի վեր

Մարզերում տեղական տուրքերի հավաքագրումների խնդիրներ կան. Մարզպետների կանխատեսումները

1in.am05/23/2020, 6:12

Մարզերում տեղական տուրքերի հավաքագրումների խնդիրներ կան. Մարզպետների կանխատեսումները

Մարզերում տեղական տուրքերի հավաքագրման խնդիրներ կան։ Դա ինչ-որ չափով պայմանավորված է կորոնավիրուսային համավարակով, երբ տնտեսությունը գտնվում էր պասիվ վիճակում։ Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցել է մարզպետների հետ։ Մեզ հետ զրույցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հաստատեց, որ այդ առումով խնդիր կա, այն էլ՝ համապետական։

«Դա պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով առաջացած տնտեսական դժվարություններով, սոցիալական խնդիրներով և այլն։ Պետք է շեշտեմ, որ շատ վատ վիճակում չէ, որոշակի աշխատանքներ տարվել են համայնքների, համապատասխան ստորաբաժանումների կողմից։ Հիմնականում դժվարությունները ավելի շատ կապված են քաղաքային բնակավայրերի հետ, որտեղ մեր քաղաքացիները  աշխատանքի խնդիր են ունեցել, եկամուտի հիմնական աղբյուրների հետ կապված խնդիր են ունեցել ու տեղական տուրք, հարկ դժվարանում են վճարել ժամանակին»,- ներկայացրեց մարզպետը։ Պետրոսյանի խոսքով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, անկումը չնչին է, մտահոգության առիթ չի կարող տալ։

«Աշխատանքներ տարվում են։ Այս փուլում մարզում 11 սուբվենցիոն ծրագրեր են հաստատվել կառավարության կողմից։ Ինչպես վարչապետն է բազմաթիվ անգամ շեշտել իր խոսքում՝ կապիտալ ծախսերի մեծ ծավալ ունենք նախատեսած։ Կապիտալ ծախսումները ազդելու են նաև ընդհանուր սոցիալական վիճակի մեղմման վրա, եկամուտների գոյացման վրա։ Այս պահին գտնվում եմ Գառնի, Գեղարդ համայնքներում, սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքին եմ հետևում»,- շեշտեց Ռոմանոս Պետրոսյանը և ավելացրեց՝ կանխատեսվում է, որ առաջիկայում տվյալներն ավելի հուսադրող են լինելու. «Վստահ եմ, որ առաջիկայում դրական դինամիկա կունենանք՝ պայմանավորված կառավարության կողմից նախատեսված կապիտալ ծախսումների ծրագրերով»։

Կոտայքի մարզպետը նշեց, որ նախատեսվում է մեծ ծավալով շինարարական աշխատանքների իրականացում, որին կներգրավվեն մարզից արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիները։

«Աննախադեպ ծավալով շինարարական աշխատանքներ են նախատեսվում, որոնք դեռևս անցյալ տարի պետբյուջեի նախագծով հաստատվել են։ Հենց երեկ կառավարության նիստում հաստատվեց Կոտայքի մարզում երեք հուշարձանների վերականգնմանն ու բարեկարգմանն ուղղված մեծ մասշտաբի բյուջեի հասցեագրումը։ Դա ևս ուղղված է սոցիալական վիճակի մեղմմանը։ Տեղական տուրք ու վճարների առումով դինամիկան տարվա երկրորդ կեսին հուսադրող կլինի։ Մենք հավաքագրում էինք այդ քաղաքացիների տվյալները։ Այս պահին մոտ 250 հայտ ենք ստացել։ Մենք այդ քաղաքացիների տվյալները, ըստ իրենց բնակավայրի, տրամադրելու ենք մրցույթները շահած կառուցապատողներին, որպեսզի տվյալ քաղաքացիներին ներգրավեն շինաշխատանքներում։ Կարող եմ ասել, որ Կոտայքի մարզի շուրջ 105 սուբվենցիոն ծրագրերից 11-ը կառավարությունը հաստատել է։ Կոտայքի մարզում նախատեսվում է կառուցել ու հիմնակառուցել շուրջ 15 մանկապարտեզ ու 10 մշակույթի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD482486
EUR527537
RUR6.736.95
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր