Դեպի վեր

Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից

armenpress.am06/13/2018, 1:48

Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ՀՀ ԱԳ նախարարին խնդրեց մանրամասներ փոխանցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումից:

«Կցանկանայի հարցս սկսել հարգելի պարոն վարչապետ բառակապակցությամբ, եթե վարչապետը սահմանադրական պարտականությունների կատարման շրջանակներում լիներ այս դահլիճում: Հասկանալով հանդիպման կարևորությունը՝ ուզում եմ դիմել կառավարության և վարչապետի աշխատակազմերին՝ հետայսու Նիկոլ Փաշինյանի աշխատանքային ծրագիրը պլանավորել՝ գերակայություն դիտարկելով սահմանադրական պարտականությունների կատարումը: Հարցս վերաբերվում է Մինսկի խմբի համանախագահների այցին: Մենք լրատվական միջոցների աշխատանքի շնորհիվ ստացանք երկու հաղորդագրություն մեկը ձեզ, մյուսը վարչապետի հետ հանդիպման մասին: Հաղորդագրությունները շատ չէին տարբերվում տարիներ շարունակ լույս ընծայվող հաղորդագրություններից:

Ես կխնդրեմ Ձեզ, օգտագործելով այս բարձր ամբիոնը մանրամասներ հայտնել հետևյալ հարցերի վերաբերյալ. արդյոք հայկական կողմը բարձրաձայնե՞լ է նոր բանակցային մոտեցումների մասին, մասնավորապես՝ Արցախը բանակցային կողմ դիտարկելու մեր նոր ռազմավարության մասին, ադրբեջանական զինուժի կուտակումների մասին Նախիջևանում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, և ինչպիսի՞ն է եղել համանախագահների արձագանքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցրեց Աշոտյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ այդ հարցերը հանդիպման ընթացքում բարձրաձայնել է: «Մենք արդեն ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր