Դեպի վեր

ԿԳՄՍՆ-ն մոտ կես միլիոն դրամ է հատկացրել պաշտոնական կեղծիքով ներկայացված միջոցառման ծրագրին. ռեժիսոր Հովհաննես Գալստյան

armtimes.com02/17/2020, 9:00

ԿԳՄՍՆ-ն մոտ կես միլիոն դրամ է հատկացրել պաշտոնական կեղծիքով ներկայացված միջոցառման ծրագրին. ռեժիսոր Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն ահազանգում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) դրամաշնորհ է հատկացրել պաշտոնական կեղծիքով ներկայացված ծրագրի: Գումար է տրամադրվել ֆրանսիայում կայանալիք մի փառատոնի մասնակցելու համար այն դեպքում, երբ նախ փառատոնն անց չի կացվում հայտում նշված ժամանակահատվածում եւ հետո տվյալ տվյալ ֆիլմն ընդհանրապես ընդգրկված չէ նշված փառատոնին ներկայացված կինոնկարների ցանկում:

Նախարարությունն, ըստ Գալստյանի բացահայտման, 2020 թվականի փետրվարի 11-ին դրամաշնորհ է հատկացրել Ֆրանսիայի Մոնտելիմար քաղաքում կայանալիք «Գիրը՝ էկրանին» կինոփառատոնում ռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» խաղարկային ֆիլմի մասնակցության ծրագրին։ ԿԳՄՍ-ի դրամաշնորհային ծրագրով «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմին հատկացրել է մոտ կես միլիոն դրամ (4 հարյուր 97 հազար դրամ) փետրվարի 21-ին փառատոնի մասնակցելու համար: Սակայն այդ օրն, ըստ Գալստյանի, փառատոն նախատեսված չէ: Մոնտելիմարի «Գիրը՝ էկրանին» կինոփառատոնը անցկացվելու է 2020թ-ի սեպտեմբերի 16-ից-26ը:

«Դրամաշնորհների ծրագիրը, որը նախարարությունը ֆինանսավորում է «Աջակցություն կինեմատոգրաֆին» կետով՝ հստակ կանոնակարգված է, թե ինչի համար պետք է ֆինանսավորվեն՝ կինոփառատոններին կամ կինոշուկաներին մասնակցելու համար: Հիմա այն ծրագիրը, որը ֆինանսավորել է ԿԳՄՍՆ-ն փառատոնի մասնակցելու համար, գոյություն չունի: Այսինքն Մոնտելիմարում կա մեկ փառատոն, որը կազմակերպվում է այս տարվա աշնանը, սակայն «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի ցուցադրումն այդ ծրագրում չկա»,- ասաց Հովհաննես Գալստյանը:

Նա նաեւ նկատեց, որ փառատոնից դուրս Շահբազյանի ֆիլմի ցուցադրություն ունի այդ նույն քաղաքում, որի համար պետական ֆինանսավորում չի ենթադրվում: «ԿԳՄՍ-ն դրամաշնորհ է հաստատել ոչ թե կինոփառատոնի մասնակցության, այլ Կապանից ավելի քիչ բնակչություն ունեցող ֆրանսիական մի գյուղաքաղաքում ֆիլմի ցուցադրությանը կինոռեժիսորի մասնակցության համար, ինչ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր