Դեպի վեր

Երկիրը փորձանքներից ազատել է պետք

panorama.am05/23/2020, 12:12

Երկիրը փորձանքներից ազատել է պետք

Ժողովրդական «լացը լաց է բերում» ասույթը մեր իրականության մեջ իր հաստատումն է գտել «փորձանքը փորձանք է բերում» ձևով։ Թավշյա հեղափոխությունն իր կործանարար գործունեությամբ քիչ փորձանք էր, հիմա էլ ավելացավ կորոնավիրուսը։

Մայիսի 23-ին հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6302 դեպք, մեկ օրում ավելացել է 374 նոր դեպք: Ո՞ւր էս տեմպերով․․․

Սահմանափակումները հանած, բայց ձևականորեն պահվող արտակարգ դրության պայմաններում, մոտ երկու շաբաթ օրական եռանիշ թվերով ավելանում են վարակակիրները, իսկ վարչապետն ու Առողջապահության նախարարը մրցում են ցինիզմի մաստեր-կլաս ցուցաբերելու հմտության մեջ։

Նորմալ երկրում երկուսն էլ հրաժարական պետք է տային՝ համավարակին սկզբնական շրջանում անլուրջ վերաբերմունքի հետևանքով այսօրվա անկառավարելի վիճակին հասցնելու համար։

Նորմալ երկրի կառավարությունը նման իրավիճակում նաև ժամանակ չէր վատնի արձան տեղադրելու հարց քննարկելու վրա; չէր շարունակի վհուկների որսը ընդդիմախոսների նկատմամբ; չէր շարունակի լլկել արդարադատության դեռևս մնացած ծվենները՝ կալանքի տակ պահելով կորոնավիրուսի խոցելի խմբում գտնվող կալանավորներին․․․ անվերջ կարելի է շարունակել կառավարության ու Երևանի քաղաքապետարանի անիմաստ հարցերով ժամավաճառության օրինակները։

Մինչդեռ օր ու գիշեր բոլոր ուժերը կենտրոնացնելով՝ պետք է ուղիներ գտնեին համավարակը հաղթահարելու համար։ Չեն անում, որովհետև կառավարման փորձ, գիտելիքներ ու հմտություններ չունենալու կողքին նաև ինքնուրույն մտածելու ընդունակություն չունեն։ Արևմտյան «դասագրքերով» սերտած հեղափոխությունը հրաշալի իրականացնելուց հետո ՝ երկու տարի ականտեսն ենք «թավշյաների» շարունակական ձախողումներին բոլոր ոլորտներում։ Համավարակի դեմ լիակատար անճարակությունը՝ նրանց հնարավորությունների ցուցանիշն է։

Հասկացանք, որ չեն խոստովանի իրենց անզորությունն ու տգիտությունը, բայց գոնե հնարավո՞ր է չէ հանրապետությունում բնակվող պրոֆեսիոնալ կադրերից կազմված հակաճգնաժամային խորհուրդ ստեղծել․ լիովին ապաքաղա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD480484.5
EUR534.5545
RUR6.917.11
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր