ՃՈ-ն Աննա Հակոբյանին ինստագրամի տեսանյութի հիման վրա վարչական վարույթ է հարուցել եւ տուգանել 10 հազար դրամ։ Այս մասին գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում:
«Երեկ կառավարական առանձնատների տարածքում որոշել էի Շուշանին ավտոմեքենա վարել սովորեցնել։ Շուշանը մեր համատեղ վարման կադրերը տեղադրել էր ինստագրամում։
Պարզվեց՝ դա օրենքի խախտում է եւ նույնիսկ մեր կեցավայրի բակում չէր կարելի անչափահասին ղեկը վստահելու, եւ ցավում եմ իմ այդ չիմացության համար։
Այսօր ճանապարհային ոստիկանությունը ինստագրամի տեսանյութի հիման վրա վարչական վարույթ է հարուցել եւ ինձ տու...