Դեպի վեր

Արսեն Բաբայանին դատարան չեն տեղափոխել, բողոքի քննությունն այսօր չի կայանա. փաստաբան

slaq.am10/22/2019, 4:48

Արսեն Բաբայանին դատարան չեն տեղափոխել, բողոքի քննությունն այսօր չի կայանա. փաստաբան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքի քննությունն այսօր չի կայանա, դատավորը և վարույթն իրականացնող մարմինը չեն ապահովել Արսեն Բաբայանի մասնակցությունը դատական նիստին։ Այս մասին քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Նա տեղեկացրեց, որ դատական նիստը նշանակվել է վաղը, ժամը 17:40–ին։

Փաստաբանի խոսքով՝ դատավորը պարտավոր էր ձերբակալման օրինաչափության հարցը քննության առարկա դարձնել 24 ժամվա ընթացքում, ինչը, սակայն չի արվել։

«24 ժամն արդեն անցել է, նիստ չի եղել, Արսեն Բաբայանին դատարան չեն ներկայացրել։ Դատավորը պետք է հանձնարարեր վարույթն իրականացնող մարմինին ներկայացնել կասկածյալին, ինչը չի արվել»,–հայտարարեց Վարոսյանը։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այսօր պետք է քններ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքը։

Բաբայանը ձերբակալվել է երեկ՝ հոկտեմբերի 21–ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Խոսքը վերաբերվում է ՀՀ սահ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր