Դեպի վեր

Մանվելի հորդորն ու վարչապետի գրառումը. ով է բացել սահմանը

1in.am06/19/2018, 4:00

Մանվելի հորդորն ու վարչապետի գրառումը. ով է բացել սահմանը

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գեներալ Մանվելի ամառանոցում ԱԱԾ բացահայտումները երրորդ հանրապետության խոշոր կոռուպցիոն սկանդալն են: Հստակեցման կարիք ունի իհարկե՝ առա՞յժմ խոշորն են, այսինքն՝ մինչ ա՞յժմ բացահայտվածների շարքում, թե՞ խոսքը վերաբերում է մի գործի, որը, այսպես ասած, կծիկի ծայրն է, և այն քանդելը արդեն, ըստ էության, տեխնիկական խնդիր է կամ ինչպես թևավոր դարձած խոսքն է ասում՝ «ուչաստկովիի մակարդակի գործ»:

Կասկած լինել չի կարող, որ գեներալ Մանվելի ամառանոցի պահեստարաններում հայտնվածը չէր կարող գալ առանց քաղաքական համաձայնության կամ հովանու: Բանն այն է, որ խոսքը միայն ծավալների մասին չէ, այլ բնույթի: Այսինքն՝ գողացվել է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո եկածը կամ հավաքվածը: Այսինքն՝ գողություն է կատարվել մի ժամանակահատվածում, երբ ամեն ինչ, ըստ էության, պետք է որ լիներ խոշորացույցի ներքո, գերուշադիր և աչալուրջ հայացքի ներքո, որովհետև պատերազմ էր, և այդ պատերազմում մեր դիմադրունակությունը կախված էր ինչպես յուրաքանչյուր կյանքից, որոնցից ավելի քան 100-ը մենք չկարողացանք պահել, այնպես էլ կախված էր յուրաքանչյուր միավորից, ռեսուրսից, արկղից, արկից և այլն:

Ըստ այդմ՝ այստեղ առաջանում է ոչ միայն տանողի բարոյական և իրավական վարքագծի հարցը, այլ նաև թույլ տվողի և առաջին հերթին՝ նաև թույլ տվողի, որովհետև դա, ըստ էության, հավասարազոր էր սահմանը պահելուն: Այսինքն՝ քառօրյա պատերազմում կամ դրանից հետո զինվորի համար նախատեսվածը տանելը, ըստ էության, նշանակում է դիրք հանձնել՝ անկախ, թե ինչ են տարել: Ըստ այդմ՝ ինչ-որ մեկը չի պահել դիրքը, այս դեպքում թիկունքի: Հետևաբար, կա՛մ ինչ-որ մեկը ցուցաբերել է հանցավոր, ազգային անվտանգությանը սպառնացող անփութություն, կա՛մ տեղի է ունեցել գլոբալ դավադրություն, և «սահմանը» բացվել է այս դեպքում Մանվելի առաջ: Հետևաբար, իրավիճակը պետք է գնահատվի նաև այս տրամաբանությամբ, և այդ դեպքում գուցե արդեն բոլորովին այլ մանրամասներ ի հայտ գան ոչ միայն տվյալ գործով գողությունից, այլ ընդհանրապես ապրիլյան քառօրյա պատերազմից և շատ ու շատ այլ գործերից:

Ահա այս համատեքստում է, որ բացահայտումը իրապես դառնում է երրորդ հանրապետության խոշորագույնը, որովհետև տվյալ պարագայում չափման միավորը կամ ելակետը գողացված կամ յուրացված փողի կամ երևույթի ֆինանսատնտեսական ծավալի մասին չէ, այլ անվտանգության մակերեսի և խորության: Ի վերջո, դրանում գեներալ Մանվելը կարող է լինել իսկապես միայն մակերեսին ելածը, մինչդեռ առավել կարևոր է դառնում բացահայտել այն, ինչ ե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր