Դեպի վեր

Ուշքի' եկ, հա՛յ ժողովուրդ, արայիկհարությույանական հիդրան քանդում է քո գոյատևման հիմքերը՝ Լեզուն, Հավատքը, Ընտանիքը. Ս. Սրապիոնյան

yerkir.am07/2/2020, 7:30

Ուշքի' եկ, հա՛յ ժողովուրդ, արայիկհարությույանական հիդրան քանդում է քո գոյատևման հիմքերը՝ Լեզուն, Հավատքը, Ընտանիքը. Ս. Սրապիոնյան

ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտ Սերժ Սրապիոնյանը գրում է.

«ՖԲ-ով սովորաբար հանդես չեմ գալիս։ Բայց գալիս է մի պահ, լռելն անհամեմատ դժվար է, քան խոսելը։ Այսօր Հայ Եկեղեցու պատմություն առարկան հանվում է դպրոցական ծրագրերից։ Հարց է ծնվում՝ ինչու՞, ո՞րն է հիմնավորումը։

Պարզ տրամաբանությունը հուշում է, որ այդ առարկան կա՛մ պետք է խանգարեր աշակերտին մյուս առարկաները յուրացնելուն, կա՛մ բացասական ազդեցություն ունենար նրա աշխարհընկալման վրա։

Առարկան ծրագրերից հանողները որևէ հոդաբաշխ ձևակերպմամբ վերը նշված պատճառների վերաբերյալ փաստարկումներ չի արել։ Հանում են, և վերջ։ Արտն իրենցն է՝բակլան խաշած են ցանում։

Այս խնդրով քանիցս հանդես եմ եկել, փորձել հակառակ տեսակետի հետևորդներին բացատրել այդ առարկայի անհրաժեշտությունը, բայց, ինչպես ասում են, որևէ համոզիչ փաստարկում այդպես էլ չեմ լսել։

Սին են այն պնդումները, թե այդ առարկայի դասավանդմամբ կրոնական քարոզչություն է իրականացվում։ Նաև համոզիչ չէ այն վկայակոչումը, թե աշակերտների մեջ կան այլ դավանանքի հետևորդներ։

Նախ՝ Հայոց Եկեղեցին որևէ մեկին իր հավատքը չի պարտադրում, ապա՝ ակնհայտ է, որ զանազան աղանդներ խղճի ազատության կեղծ ձևակերպման տակ սպառնում են մեր ազգային անվտանգությանը։

Այս մասին բազմաթիվ են հրապարակումները։ Կան այլ կարծիքներ ևս, ու այդ մասին խոսելն այս առումով ավելորդ եմ համարում։ Ինձ առավելապես հետաքրքրում է ոչ թե փաստը, թե է Հայ Եկեղեցու պատմությունը հանվում է դպրոցական ծրագրերից, այլ դրա պատճառը, այսինքն՝ ինչուն։

Փաստերի պարզ զուգակցումը բերում է տարօրինակ եզրակացության։ Բազմաֆունկցիոնալ նախարարության ղեկավարի պաշտոնն զբաղեցնող անձը, որի անցած ճանապարհն ու կապը կրթության, մշակույթի, հայոց պատմության ու առհասարակ հայկականության հետ առնվազն կասկածելի է, եթե չասեմ՝ բացակայում է, մեղմ ասած՝ կապ չունի ազգային արժեքների հետ։

...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր