Դեպի վեր

Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը

b24.am09/16/2019, 5:24

Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը

Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը, շարունակելով հերթական նիստերի աշխատանքը, առաջին ընթերցմամբ քննարկել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջարկվում է ՀՀ վարչական դատավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 1.2 մասով` հետեւայլ բովանդակությամբ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-րդ գլխով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով՝ միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո:

Հեղինակի խոսքով՝ առաջարկվող կարգավորումներն առկա են եվրոպական մի շարք երկրներում: Նշվել է, որ փոփոխությունները կնպաստեն բարձրացնել տվյալ գործի քննության որակը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը, ներկայացնելով ՀՀ կառավարության դիրքորոշումը, նշել է, որ գործադիրը կողմ է նախաձեռնությանը, սակայն վերապահումով: Ըստ զեկուցողի՝ հանձնաժողովում քննարկման ժամանակ հեղինակի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջինից երկրորդ ընթերցում քննարկել՝ արդյոք բոլոր իրավախախտումներով առկա են արդյունավետ բողոքարկման մեխանիզմներ, թե ոչ:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է ամբողջությամբ ապաքրեականացնել նվազ հանրային վտանգավորություն ունեցող տնտեսական հանցագործությունները, այդ թվում՝ ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով չդրոշմավորմած կամ դրոշմավորման կանոնների խախտմամբ ապրանքների իրացման դեպքերը? դրանց համար սահմանելով վարչական պատասխանատվության միջոցներ: Մասնավորապես նախատեսվում է ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսվող՝ ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների` մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձեւով կամ առանց դրանց վերաբերյալ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարման կամ ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների գծո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր