Դեպի վեր

Սերժ Սարգսյանը և մյուսները դեռևս չեն հեռացել իշխանությունից. մեծ վտանգներ եմ տեսնում

1in.am08/19/2018, 5:48

Սերժ Սարգսյանը և մյուսները դեռևս չեն հեռացել իշխանությունից. մեծ վտանգներ եմ տեսնում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը։

– Պարոն Գրիգորյան, օգոստոսի 17-ին մեծ հանրահավաք է տեղի ունենալու Հանրապետության հրապարակում, նույն ժամին հանրահավաքներ են կայանալու նաև ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսպանիայում և այլ երկրներում։ Ձեզ մոտ՝ Սլովակիայում, ինչ-որ բան նախաձեռնվելո՞ւ է։

– Ես այդ հանրահավաքին բացարձակ դեմ եմ, և ոչ միայն չենք կազմակերպի հանրահավաք, այլև մենք կարծում ենք, որ չի կարելի երկրի ղեկավարումը վերածել շոուի։ Վարչապետը պարտավոր է 100 օրն անցնելուց հետո նորմալ մամուլի ասուլիս կազմակերպել և պատասխանել բոլորին հուզող հարցերին։ Եթե վարչապետը խուսափում է մամուլի ասուլիս կազմակերպելուց, ուրեմն այլ նպատակներ է հետապնդում։ Հետհեղափոխական երկրներում, ինչպես, օրինակ, Կուբայում, Ֆիդել Կաստրոն երկիրը շարունակեց ղեկավարել միտինգներով և երկիրը կործանեց։ Բոլորս գիտենք, թե ինչով ավարտվեց Կուբայի պատմությունը։ Հիմա մենք վերցրել ենք ա՞յդ ուղղությունը, ես դրան բացարձակ դեմ եմ։ Ես կարծում եմ, որ երկրի առաջ շատ կենսական խնդիրներ են կանգնած, որոնք լուծում են պահանջում։ Հակառակ դեպքում այս կառավարությունը մի քանի ամսվա կյանք ունի, ոչ ավելի։ Ես դեմ եմ այլևս որևէ հանրահավաքով հարցեր լուծելուն։

– Պարոն Գրիգորյան, Դուք հակահեղափոխության վտանգներ չե՞ք տեսնում Հայաստանում՝ հաշվի առնելով նաև Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը, նրա շուրջ որոշ ուժերի հնարավոր մոբիլիզացիան։ Նախկինում Դուք կողմ էիք Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձին։

– Հակահեղափոխության հիմքեր չեմ տեսնում, որովհետև ես հեղափոխության հիմքեր չեմ տեսել։ Հեղափոխություն չի եղել մեր երկրում, տեղի է ունեցել իշխանափոխություն։ Եթե հեղափոխություն կատարված լիներ, ապա ցրված կլիներ խորհրդարանը, և բանտում կլիներ Սերժ Սարգսյանը։ Առաջին հանցագործը, որին պետք էր բանտարկել, Սերժ Սարգսյանն է։ Դուք գիտե՞ք, որ 2013 թվականին մենք պայքարել ենք Սերժ Սարգսյանի իշխանության դեմ։ Հաջորդը՝ բացառիկ սխալ տպավորություն է ստեղծվել, թե ես կողմ եմ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձին, և գուցե մտածել են, որ ես երազում եմ, որ Քոչարյանը լինի երկրի առաջին դեմք։ Դա հիմարություն է, որը հիմնականում կարճատեսության պատճառով մարդիկ չեն կարողացել հասկանալ: Իմ ցանկությունը հստակ էր. Քոչարյանի միջոցով ազատվել Սերժ Սարգսյանից: Չէ՞ որ նրա «շնորհիվ» ծնվել էր Սերժ Սարգսյան նախագահը, որը հանցագործություն էր Քոչարյանի կողմից: Ես մտածում էի Քոչարյանի միջոցով Սերժ Սարգսյանին վերացնել, որից հետո մենք կընտրեինք այն իշխանությունը, որն այսօր էլ եմ պատրաստ առաջարկելու։ Իմ առաջարկն արհեստավարժների իշխանությունն է։ Հիմա էլ ես պատրաստ եմ Նիկոլ Փաշինյանի ոչ արհեստավարժ կառավարության փոխարեն առաջարկել արհեստավարժների կառավարություն, ուր պաշտոններ կստանան մասնագիտական որակներից, ոչ թե կուսակցական պատկանելությունից ելնելով։ Իմ առաջարկությունը 2013 թվականից մինչև այսօր անփոփոխ է. ես դեմ էի Սերժ Սարգսյանի ազգադավ կառավարությանը, որի մեջ, սակայն, կային պրոֆեսիոնալներ, ես դեմ եմ Նիկոլ Փաշինյանի մանկապարտեզային կառավարությանը. բացառությամբ մեկ-երկու արհեստավարժների՝ մնացածը խնամիական կապերով են նշանակված, ով քայլել է ՔՊ-ի հետ, նա ստանում է պաշտոն, կամ գոնե պետք է լինի Նիկոլի երեխաների դասատուն։ Մի՞թե սա է մեր երկիրը փրկելու ուղին։ Սա կործանման տանող ուղի է։ Իսկ որտե՞ղ է Սերժ Սարգսյանը, որտե՞ղ են մեր խայտառակ դեսպանները, որոնց շնորհիվ մենք շարունակում ենք մեր պարտվողական քաղաքականությունն արտաքին աշխարհում, ովքեր հայտնի առևտրականներ են։ Օրինակ՝ Չեխիայում և Սլովակիայում դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով փողեր լվանալով է զբաղվել, և այլն։ Ինչո՞ւ նա չի կպնում այս մարդկանց։ Ի՞նչ եղավ Վանեցյանի հայտարարությունն առ այն, որ դեսպանը փողերի լվացմամբ է զբաղվել։ Վանեցյանը միավորներ հավաքեց իր այդ հայտարարությամբ, իսկ ի՞նչ եղավ այդ հայտարարությունից հետո…

– Դաշնակցության՝ վերջին օրերի քաղաքականության հետ կապված մտահոգություններ չունե՞ք։ Մասնավորապես, նրանք չեն բացառում Քոչարյանի հետ հնարավոր համագործակցությունը։

Ճիշտն ասած, ես շատ մեծ վտանգներ եմ տեսնում ոչ սկզբունքային քաղաքականության մեջ։ Շատ եմ հարգում դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանին, ով չափազանց պրոֆեսիոնալ է, բայց նրա գործընկերների՝ վերջին տարիների քաղաքականությունը ես ոչ միայն քննադատել եմ, այլև շարունակում եմ քննադատել։ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր