Դեպի վեր

Ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու հնարավորություն չենք ունեցել. Փաշինյան

armenpress.am01/20/2021, 5:54

Ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու հնարավորություն չենք ունեցել. Փաշինյան

ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը միֆ է համարում պատերազմը ավելի քիչ հողային կորուստներով կանգնեցնելու հնարավորության մասին խոսակցությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ պատասխանելով ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանի հարցին՝ կապված պատերազմի նման արդյունքի համար իր բարոյական և քաղաքական պատասխանատվության, հրաժարականի վերաբերյալ:

«Ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն, ըստ էության, չենք ունեցել, և դա միֆ է, և միֆ է նաև, որ մենք պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ քայլեր չենք ձեռնարկել»,-ասաց Փաշինյանը

Փաշինյանը կարևոր համարեց արձանագրել, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկել է քայլեր՝ պատերազմը կանգնեցնելու համար:

«Հետին թվով շատ հայտարարություններ են արվում, օրինակ ես հետին թվով արձանագրում եմ, որ Հայաստանի քաղաքական ուժերի մեծամասնությունը տարածքները զիջելու և հանձնելու կողմնակից է եղել, բայց այդ մասին, ըստ էության, չի բարձրաձայնվել: Հիմա հետին թվով հեշտ է դա արձանագրել»,-ասաց նա:

Վարչապետը հիշեցրեց, որ ինքը չի ասել, թե մեղավոր չէ,ասել է, որ թիվ մեկ պատասխանատուն է և հարց է տվել՝ արդյոք ինքն թիվ մեկ մեղավո՞րն է: «Այո, ես պատասխանատուն եմ, և այսօր էլ կրում եմ այդ պատասխանատվություն, որովհետև այդ պատասխանատվությունը ամսի 9-ով չի ավարտվում, շարունակվում է 10-ին, 11-ին և մինչ այսօր: Արդյո՞ք գտնո՞ւմ էինք, որ պետք է հրաժարական տայինք. եթե գտնեինք այդպես, հրաժարական կտայինք, և դա կլիներ գուցե թե հեշտ լուծում, գուցե թե լիներ անպատասխանատու լուծում: Մենք պատրաստ ենք կրել մեր քաղաքական պատասխանատվությունը, և մենք կկրենք մեր քաղաքական, բարոյական պատասխանատվություններն էլ, մնացած բոլոր հնարավոր պատասխանատվությունները՝ մ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր