Դեպի վեր

Այս փուլում մանդատներից հրաժարման ինստիտուտ չունենք ամրագրված. Տիգրան Մուկուչյան

panorama.am06/21/2021, 7:54

Այս փուլում մանդատներից հրաժարման ինստիտուտ չունենք ամրագրված. Տիգրան Մուկուչյան

7-րդ օրը տեղի կունենա հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքների վերջնական ամփոփում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ճեպազրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Հարցին՝ այս պահի տվյալներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միայնակ կարողանո՞ւմ է կառավարություն ձևավորել, և «Պատիվ ունեմ»-ը բոնուսներով որպես 3-րդ ուժ մտնո՞ւմ է խորհրդարան, նա արձագանքեց․ «Ըստ հրապարակված նախնական տվյալների՝ թերևս դա է պատկերը»։

Նա նշեց, որ պատգամավորների հաշվարկ չեն իրականացրել, այս փուլում ժամանակարավրեպ է նման հաշվարկ իրականացնելը, կան գործընթացներ, որոնք պետք է իրականացվեն և արդյունքում կայացվի մանդատների բաշխման, դրանց քանակի վերաբերյալ համապատասխան որոշում:

Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե խորհրդարան անցած քաղաքական ուժերից «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հրաժարվեն իրենց հատկացված մանդատներից, ԿԸՀ նախագահը պատասխանեց. «Մանդատների հրաժարման ինստիտուտն, ըստ էության, ավելի քաղաքական բնույթ կրող ինստիտուտ է, ԿԸՀ-ն հիմք ընդունելով նախնական տվյալները, դրանց հիմքով իրականացնելու է մանդատների բաշխում:

Այս փուլում մանդատներից հրաժարման ինստիտուտ մենք չունենք ամրագրված: Իհարկե, կարող է թեկնածուներն իրենց մանդատներից հրաժարվում են ինքնաբացարկ ներկայացնելու միջոցով»:

Նա նշեց, որ ամեն ինչ ժամանակին կպարզաբանեն, երբ ընդունեն մանդատների բաշխման մասին որոշում, տվյալ պահին նաև անդադարձ կկատարեն այդ հարցեին, բոլոր հարցերը մանրակրկիտ կներկայացնեն:

«Մանդատները բաշխվում են ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր