Դեպի վեր

Լեռնային Ղարաբաղում ընթանում է կատաղի պատերազմ տեղի ԶՈՒ և Ադրբեջանի միջև. սերբական «Политика» թերթ

armenpress.am09/30/2020, 7:06

Լեռնային Ղարաբաղում ընթանում է կատաղի պատերազմ տեղի ԶՈՒ և Ադրբեջանի միջև. սերբական «Политика» թերթ

Սերբ լրագող Սլոբոդան Սամարջիան «Политика» թերթում «Պատերազմը Լեռնային Ղարաբաղում սրվում է» վերտառությամբ հոդվածով անդրադարձել է Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազամական գործողություններին և դրանց վերաբերյալ միջազգային արձագանքին` նշելով, որ պատերազմը ԼՂ զինված ուժերի և Ադրբեջանի միջև է։

«Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածի ոչ պաշտոնական թարգմանությունը։

«Լեռնային Ղարաբաղում ընթանում է կատաղի, իրական պատերազմ տեղի զինված ուժերի և Ադրբեջանի միջև:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ղարաբաղյան կողմից ռումբերից տուժել է 550 զինծառայող, ոչնչացվել «Osa» տիպի 15 հրթիռային ականանետ, 18 անօդաչու ինքնաթիռ, 8 հրետանի և զենքի երեք պահեստ: Սակայն Երևանից տեղեկություն է ստացվել, որ Լեռնային Ղարաբաղի բանակում վիրավորվել է ընդամենը 31 մարդ, վիրավորվել` հարյուրից ավելի: Նաև նշվում է, որ ոչնչացվել են ադրբեջանական 27 անօդաչու ինքնաթիռ, 33 տանկ և զրահամեքենա, ինչպես նաև 2 միավոր զրահատեխնիկա:

Դժվար է վստահել երկու պատերազմող կողմերի տրամադրած իրարամերժ տվյալներին: Ինչպես մեկը, այնպես էլ մյուսը համալրում են իրենց մարտական շարքերը: Լեռնային Ղարաբաղը և նրա դաշնակից Հայաստանն առաջին օրն անմիջապես ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք հայտարարեցին՝ 18 տարեկանից բարձր տղամարդկանց համար: Առաջին օրն Ադրբեջանը նույնպես ռազմական դրություն հայտարարեց, բայց նշեց, որ բանակում բավականաչափ մարդ կա, ինչպես նաև կամավորներ, որպեսզի զորահավաքի անհրաժեշտություն չառաջանա: Այնուամենայնիվ, երեկ Ադրբեջանում մասնակի զորահավաք հայտարարելու որոշում կայացվեց:

Երևանից մեղադրանքներ են հնչում այն մասին, որ պատերազմական գործողություններում Սիրիայից զինված վարձկաններ են միացել Ադրբեջանին: Նրանք պնդում են, որ խոսքը 4000 զինվորի մասին է, որոնց այնտեղ է տեղափոխել Թուրքիան: Սակայն Բաքվում նման հայտարարությունները մեկնաբանվում են որպես թշնամու կողմից հնչեցվող և իրականությանը բացարձակապես չհամապատասխանող սադրանքներ: Հայաստանը նաև մեղադրում է Ադրբեջանին հարձակումներում թուրքական ինքնաթիռներ օգտագործելու մեջ, որոնք նրանց տարածքում էին հայտնվել համատեղ զորավարժությունների նպատակով: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պնդում է, որ խոսքը գնում է F-16, ինչպես նաև անօդաչու ինքնաթիռների մասին: Համաձայն սոցիալական ցանցերում տեղադրված նկարի՝ մարտում խոցվել է Bayraktar մակնիշի մեկ թուրքական անօդաչու թռչող սարք: Սարգսյանը նշում է, որ Հայաստանը բախվում է կիբերհարձակումների ինչպես Ադրբեջանի, այնպես էլ` Թուրքիայի կողմից:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջել է, որ Հայաստանը (քանի որ հայերը մեծամասնություն են կազմում Ադրբեջանից անջատված ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղում) դուրս գա այդ տարածքներից, որոնք, ըստ նրա, Հայաստանը գրավել է:

Էրդողանը նաև նշեց, որ Լեռնային Ղարաբաղի անջատումից ի վեր միջազգային խաղաղապահ միջնորդությունն արդեն 30 տարի շարունակ չի կարողանում լուծել խնդիրը, և որ այժմ Ադրբեջանը պետք է ամեն ինչ իր ձեռքը վերցնի, իսկ Թուրքիան իր ողջ ռեսուրսներով և հոգեպես կանգնած է նրա կողքին:

Մեծի Տանն Կիլիկիո հայոց կաթողիկոս Արամ Ա-ն նշել է, որ Լեռնային Ղարաբաղը կա և միշտ կլինի հայկական՝ «արյան և աղոթքի գնով»:

Պատերազմը Ղարաբաղում, ընդհանուր առմամբ, վտանգավոր է, և այն, ինչ տեղի է ունենում այն տարածքում, որտեղ մինչ այժմ բազմիցս բախումներ են տեղի ունեցել, շատ դեպքերում որոշում է տարածաշրջանում մեծ ուժերի, հատկապես՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները:

Կովկասում ներկայում ընթացող իրադարձությունների առնչությամբ Բելգրադում Ադրբեջանի դեսպանությունից հաղորդում են, որ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում «Հայաստանի խղճի վրա է, և խոսքը գնում է շարունակվող սադրանքների մասին»։

«Այս պարագայում, երբ Հայաստանը միանշանակ խախտում է միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները՝ չհարգելով Ադրբեջանի ինքնիշխանությունը ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր