Դեպի վեր

«Իմ քայլը» լծվում է նախընտրական խոստումների իրականացմանը. Փաշինյանը շնորհավորեց խորհրդարան անցած ուժերին

armenpress.am12/10/2018, 5:36

«Իմ քայլը» լծվում է նախընտրական խոստումների իրականացմանը. Փաշինյանը շնորհավորեց խորհրդարան անցած ուժերին

Խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթանակ տարած «Իմ քայլը» դաշինքը լծվում է նախընտրական շրջանում ժողովրդին տված խոստումների իրականացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլի» նախընտրական ցուցակը գլխավորած Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ժողովրդավարության և ժողովրդի իշխանության բացառիկ հաղթանակը դարձան: Այսօր ընտրություններին հետևած միջազգային դիտորդները բացառիկ և աննախադեպ բարձր գնահատական են տվել մեր ընտրությունների արդյունքներին՝ ըստ էության, արձանագրելով խորհրդարանական արտահերթ ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական լինելու փաստը: Սա աննախադեպ իրադարձություն է երրորդ հանրապետության պատմության մեջ: Սա իսկապես Հայաստանի քաղաքացու կարևորագույն նվաճումն է: Այս ընտրությունները կարևոր և բացառիկ էին ապրիլ-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքները արձանագրելու առումով: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս ընտրություններում կրկին իրենց վստահության քվեն տվեցին մեզ, իրենց վստահության քվեն տվեցին «Իմ քայլը» դաշինքին: Այդ վստահության քվեն բացառիկ պարտավորեցնող է, և մենք գիտակցում ենք, որ եկել է օր ու գիշեր աշխատելու, և ժողովրդի վստահությունն արդարացնելու ժամանակը: Որևէ կասկած չկա, որ մենք ամբողջությամբ նվիրված ենք այդ առաքելությանը: Առաջիկայում տեղի կունենա ԱԺ-ի, նրա մարմինների, նոր կառավարության ձևավորումը, և մեծ թափով կսկսենք այն բոլոր նախընտրական ծրագրերի իրագործումը, որոնցով հանդես ենք եկել այս ընտրություններում նախընտրական քարոզարշավի ընթացքում»,- ասաց նա:

Փաշինյանը շնորհավորեց նաև խորհրդարան անցած մյուս երկու քաղաքական ուժերին:

«Ես ուզում եմ շնորհավորել նաև «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին՝ ընտրություններում իրենց արձանագրած արդյունքների համար: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին ԱԺ այս ընտրություններում, և ուզում եմ հավաստիացնել, որ «Իմ քայլը» դաշինքը կփորձի ներկայացնել նաև ՀՀ այն քաղաքացիներին, որոնց նախընտրած քաղաքական ուժերը չեն հաղթահարել ԱԺ-ում հայտնվելու համար անհրաժեշտ արգելքը: Այս ընտրություններն ազգային միասնության ու համախմբման մի նոր առիթ պետք է դառնան: Ըստ էության, եկել է Հայաստանում արարման, ստեղծման, Հայաստանը ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր