Դեպի վեր

Մենք այդ վեճի հետ ի՞նչ կապ ունենք, ինչո՞ւ պետք է ռուսական այդ կեղտն ամեն օր նայենք

1in.am06/30/2020, 8:36

Մենք այդ վեճի հետ ի՞նչ կապ ունենք, ինչո՞ւ պետք է ռուսական այդ կեղտն ամեն օր նայենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

– Պարոն Գրիգորյան, Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Ռուսաստանի դեսպանատան տարածած հաղորդագրությունը, որը վերաբերում է խորհրդարանում քննարկվող մի նախագծի, ըստ որի՝ հայկական մուլտիպլեքսում պետք է միայն հայերեն լեզվով հաղորդումներ ու ֆիլմեր լինեն: Ինչո՞ւ է Մոսկվային այս հարցն այդքան մտահոգել:

– Ես կարդացել եմ այս հայտարարությունը: Իրենք փորձել են մաքսիմալ հավասարակշռված տեքստ գրել, մաքսիմալ անել այնպես, որ տպավորություն չլինի, թե մեր ներքին գործերին են խառնվում: Բայց, այո՛, կար դժգոհություն, նույնիսկ սպառնալիքի տարրեր կային, ասում են՝ ժամանակավորապես լուծեցինք հայկական վարորդական իրավունքով հայերի աշխատելու հարցը Ռուսաստանում, մենք նաև այլ հարցերում ենք հաշվի առնում համագործակցության հարցը, բայց եթե այսպես շարունակվի, այլ մոտեցում կունենանք: Իրենք, իմ կարծիքով, չէին կարող չարձագանքել, որովհետև սովոր են հետխորհրդային տարածքը դիտել որպես իրենց «վոտչինա», որպես մի տարածք, որտեղ ինչ ուզեն՝ կանեն: Իրենք չեն հաշտվել այն մտքի հետ, որ մենք անկախ երկրներ ենք: Այո՛, հարաբերությունները կարող են շատ լավ լինել, նաև իրենց բազային տեղ տանք, բայց իրենք դրանով չեն բավարարվում: Իրենք ուզում են, որ մեր երկիրն իրենց կալվածքը լինի, որ իրենք ինչ ուզեն՝ անեն: Օրինակ` Բալթյան երկրներում այդ նոր համակարգը վաղուց է ներդրված, Վրաստանում ևս իրենց հաղորդումներն առանց թարգմանության լինել չեն կարող: Իսկ Հայաստանի դեպքում իրենք չեն հանդուրժում, որովհետև գոնե մինչև հեղափոխությունը, բառի բուն իմաստով, ստրուկի հոգեբանության քաղաքականություն էր վարվում:

– Բայց նախկին իշխանության օրոք էլ, երբ, օրինակ, ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տալու մասին Կիսելյովն էր խոսում, ՀՀ իշխանությունները դիմադրեցին:

– Կներեք, դա նախկինների շնորհքը չէր: Դա մեր հասարակության դժգոհության արդյունքն էր: Ռուսաստանը շատ լավ հասկացավ, որ իր այդ ջանքերն արդյունք չեն տալու: Ես ողջունում եմ նոր իշխանությունների այս նախաձեռնությունը` քայլ առ քայլ մեր ինքնիշխանությունը կվերականգնենք: Բացի դրանից՝ կաբելային տարբերակով կարող են նայել, կամ ռուսերեն տիտրերով ու հայերեն թարգմանությամբ: Ինչո՞ւ պետք է ռուսական ալիքները ուղղակի հեռարձակվեն Հայաստանում: Դուք գիտեք, որ մենք 2-3 տարի է՝ մոնիթորինգ ենք անում, այդ թվում՝ ռուսական ալիքներն ենք ուսումնասիրում, քաղաքական ծրագրերը: Ինչո՞ւ պետք է ռուսական պրոպագանդան` ընդդեմ Ուկրաինայի ու Վրաստանի, ԱՄՆ-ի, տարածվի Հայաստանում: Թող իրենց պրոպագանդան իրենց երկրում տանեն, մենք դեմ չենք, բայց ինչո՞ւ մենք դա պետք է տարածենք:

– Կամ՝ եթե ավելի նեղ նայենք` հայաստանյան իշխանությունների դեմ հաղորդումներ` գովերգելով երկրորդ նախագահին:

– Այո՛, ինչ-որ չափով դա էլ: Ինչո՞ւ պետք է մեր քաղաքացին իմանա, թե իրենք ինչ ստեր են տարածում, թող իրենց մոտ տարածեն: Ի վերջո, այդ քաղաքականությունն ուժեղ ազդեցություն ունի մեր հասարակության վրա: Այստեղ շատ կասկածելի վերաբերմունք կա Վրաստանի ու Ուկրաինայի նկատմամբ, եկեք իրար չխաբենք: Չես հասցնում բերանդ բացել, զուգահեռ անցկացնել Վրաստանի ու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR407419
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր