Դեպի վեր

Դուք ապրելու եք շատ ավելի հետաքրքիր աշխարհում. նախագահն առցանց պատասխանեց երեխաների հարցերին

armenpress.am06/30/2020, 4:30

Դուք ապրելու եք շատ ավելի հետաքրքիր աշխարհում. նախագահն առցանց պատասխանեց երեխաների հարցերին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարում անդրադարձավ գիտելիքի կարևորությանը, տեխնոլոգիաներին, գյուղատնտեսությանն ու երիտասարդների առջև բացվող հնարավորություններին, պատասխանեց նաև COAF-ի շահառու համայնքների երեխաների հարցերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահը նախ հիշեց, որ Լոռիում COAF-ի կենտրոն այցի ընթացքում սաները շատ հետաքրքիր հարցեր էին տվել իրեն և հետաքրքիր պատասխաններ՝ իր հարցերին: Արմեն Սարգսյանը նաև հիշեց, որ իր հարցին, թե ինչ են ուզում դառնալ, մեծ մասը պատասխանել էր՝ դիվանագետ: Նախագահը նրանց քաջալերել է զբաղվել նաև գյուղատնտեսությամբ, որովհետև կարծում է, որ միայն նոր տեխնոլոգիաները, ՏՏ ոլորտում մասնագիտություն ստանալը բավարար չէ: Նա նկատեց, որ երեխաները գրեթե բոլորն ուզում են դառնալ դիվանագետ: «Մեր երկրում այդքան դիվանագետ պետք չէ, բայց հստակ պետք են ժամանակակից գյուղատնտեսությամբ, ֆերմերությամբ զբաղվող մարդիկ, որոնց կյանքը գուցե ինչ-որ տեղ ավելի լավ է քաղաքում ապրող իրենց գործընկերներից՝ մաքուր օդ, բնություն: Եվ իրականում նրանք ոչնչով հետ չեն մնում, նաև տեղեկության առումով: Հարցը նրանում է, թե որքանով են իրենք պատրաստ, որ կարողանան այդ տեղեկություններն օգտագործեն, վերլուծեն և լինեն ժամանակակից մարդ, ժամանակակից ֆերմեր, սեփական տուն, սեփական կաթի գործարան, կենդանիներ ունենան»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Նախագահը նկատեց, որ երեխաները, որոնք ապրում են, օրինակ, Դսեղում կամ որևէ այլ գյուղում, ունեն հնարավորություն աշխարհի լավագույն կրթությունը ստանալու, եթե մի քանի փոքրիկ գործիք լինի, եթե կառավարությունը ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր