Դեպի վեր

ՊԵԿ-ը երբևիցե տրանսֆերտները հարկելու գաղափար չի արտահայտել. Դավիթ Անանյանը ներկայացրել է եկամուտների համատարած հայտարարագրման գաղափարի էությունը

armenpress.am11/20/2018, 7:30

ՊԵԿ-ը երբևիցե տրանսֆերտները հարկելու գաղափար չի արտահայտել. Դավիթ Անանյանը ներկայացրել է եկամուտների համատարած հայտարարագրման գաղափարի էությունը

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն երբևիցե տրանսֆերտները հարկելու գաղափար չի արտահայտել, խոսք է գնացել ընդհանրապես տարեկան եկամուտների հայտարարագրման մասին, իսկ հայտարարագրումը դեռևս չի նշանակում, որ եկամուտը պետք է հարկվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը ըված հարցազրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ տպավորություն ստեղծվեց, որ ՊԵԿ-ը որոշել է հարկել արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների եկամուտները, Դավիթ Անանյանը պատասխանեց. «Դուք շատ լավ առանձնացրեցիք խնդիրը: Դուք հարցրեցիք, թե ինչո՞ւ տպավորություն ստեղծվեց, որ մենք որոշել ենք հարկել արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների եկամուտները, այլ ոչ թե տրանսֆերտները: Դրա մեջ շատ էական տարբերություն կա, որովհետև մենք երբևիցե տրանսֆերտները հարկելու վերաբերյալ նույնիսկ գաղափար չենք արտահայտել, որովհետև տրանսգերտները չի կարելի հարկել, դրանք եկամուտներ չեն, դրանք հոսքեր են: Մենք միշտ խոսել ենք ընդհանրապես եկամուտների հայտարարագրման մասին: Եվ հիպոթետիկ կարող էր նաև քննարկվել նաև այն եկամուտներ, որոնք ստացել են եկամտային հարկի իմաստով ռեզիդենտ համարվող մեր քաղաքացիներն արտասահմանում: Եվ այդ եկամուտները կարող էին հիպոթետիկ քննարկվել որպես տարեկան եկամուտների հայտարարագում ներառման ենթակա գումարներ: Այնինչ, փոփոխվել է կամ այլ կերպ է ընկալվել մեր արտահայտած մտքերը: Մենք որևէ անգամ չենք ասել, որ պատրաստվում ենք հարկել տրանսֆերտները»:

ՀՀ ՊԵԿ նախագահը բացատրեց նաև, թե ինչում է կայանում տարբերությունը: «Ենթադրենք մեր հայրենակիցն աշխատանք է կատարել դրսում, ստացել է եկամուտ, այդ եկամուտը կամ հարկվել է եկամուտ վճարողի կողմից կամ չի հարկվել: Եթե այդ եկամուտ ստացողը եկամտային հարկի իմաստով ռեզիդենտ է, այսօր էլ կա օրենքի պահանջ, որ ինքն այդ եկամուտները պետք է հայտարարագրի՝ տարեկան հաշվարկն ներկայացնելու միջոցով»,- ընդգծեց Անանյանը՝ համաձայնելով դիտարկմանը, որ հայտարարագրելը մեկ այլ բան է, հարկելը ուրիշ:

Նա մանրամասնեց, որ եկամուտները հայտարարագրում ներառելը դեռևս չի նշանակում, որ այդ եկամուտը պետք է հարկվի, որովհետև այդ եկամուտը կարող է այլ երկրում ավելի բարձր դրույքաչափով հարկված լինել, մեր տարեկան դրույքաչափն ավելի ցածր լինի, ինչի արդյունքում որևէ պարտավորություն չառաջանա: «Բայց տարեկան հայտարարագրում այդ եկամուտը ներառելը դեռ պետք է քննարկվի և խելամիտ է, որ պետք է ներառվի: Մենք երբրև չենք ասել, որ տրասֆրենտրեը պետք է հարկվեն»,- նշեց Դավիթ Անանյանը:

Հարցին՝ ի՞նչ է նշանակում եկամուտ, ենթադրենք՝ բարեկամը Մոսկվայից 100 դոլար է ուղարկում մարդուն, դա նրա եկամո՞ւտն է, Անանյանը պատասխանեց. «Եթե ձեր ընտանիքի անդամն է ուղարկում այդ գումարը, դա կարող է ձեզ համար որպես եկամուտ չդիտվել, որովհետև ընտանիքի անդամը, ստանալով եկամուտ, ըստ էության, բաշխում է իր եկամուտը ընտանիքի անդամների մեջ: Դա նույնն է, որ մենք մեր ամսեկան աշխատավարձի մի մասը մեր ընտանիքի անդամին տանք այս կամ այն գնումն անելու համար: Մեր ընտանիքի անդամի համար մեր եկամուտների բաշխված այդ մասը չի համարվում եկամուտ: Բայց եթե դուք ստանում եք ձեր բարեկամի կողմից ուղարկված ինչ-որ գումար, ով ձեր ընտանիքի անդամը չէ, այսինքն ընտանեկան բաշխման ենթակա զամբյուղի մասին չէ խոսքը, հնարավոր է, որ այդ գումարը ձեզ համար դիտվի եկամուտ: Բայց նորից եմ ասում՝ ես Ձեր հիպոթետիկ հարցին տվեցի հիպոթետիկ պատասխան: Բայց երբևիցե չի քննարկվել, որ այդ ձեր հիպոթետիկ տրանսֆերտը կարող է հանկարծ հանդիսանալ հայտարարագրման ենթակա եկամուտ»:

Անդրադառնալով հարցին, եթե մարդը աշխատում է Ռուսաստանում, և հայտնի չէ՝ նրա աշխատավարձը սև է՞, թե՞ սպիտակ, ինչպես է որոշվում այդ մարդը համարվո՞ւմ է եկամտային հարկի տեսանկյունից ռեզիդենտ, թե՞ ոչ:՝ Դավիթ Անանյանն ասաց. «Հարկային օրենսգրքով հստակ կանոն կա, թե ինչպես է որոշվում ռեզիդենտը: Եկամտային հարկի իմաստով ռեզիդենտությունը քաղաքացիության հետ կապ չունի: Դա, ըստ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր