Դեպի վեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է Գոհաբանական մաղթանք

panorama.am05/28/2018, 6:48

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է Գոհաբանական մաղթանք

Մայիսի 28-ի առավոտյան, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Տրդատի բաց խորանին կատարվեց Գոհաբանական մաղթանք մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով:

Առաջին անգամ Հայ Եկեղեցում այն կատարվել է Երջանկահիշատակ Ամենայն Հայոց Գևորգ Ե Սուրենյանց Կաթողիկոսի տնօրինությամբ, 1919 թ. մայիսի 28-ին` Հանրապետության մեկամյա տարեդարձին:

Մաղթանքի արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ինչպես նաև թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ազատամարտիկներ և բազում հավատավոր հայորդիներ:

Հանդիսավոր թափորը Մայր Տաճարի առջևից, ավետաբեր տոնական զանգերի ղողանջների ներքո Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին առաջնորդեց դեպի Բաց խորան, ուր սկսվեց Գոհաբանական մաղթանքը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծնրադիր աղոթեց Հայաստանի Հանրապետության խաղաղության և անսասանության համար:
Արարողության ավարտին Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը տոնի և 100-ամյա հոբելյանի առիթով իր պատգամն է ուղղել համայն հայությանը:

«Սիրելիներ, մայիսյան պանծալի իրադարձությանց խորհրդով ոգեշնչված՝ միասնաբար հայցենք, որ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով մեզ պարգևված հաղթությունները, զորությունն ու շնորհները բազմապատկվեն մեր կյանքում: Ի խորոց սրտի մեր աղոթքը բարձրացնենք՝ խոնարհում բերելով լուսավոր հիշատակին մեր նորօրյա Ղևոն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր