Դեպի վեր

Տնտեսության մեջ ռեալ փոփոխություններ չկան, հասարակությունը պետք է տեսնի մենաշնորհների դեմ պայքարի իրական արդյունքը

1in.am01/12/2019, 6:18

Տնտեսության մեջ ռեալ փոփոխություններ չկան, հասարակությունը պետք է տեսնի մենաշնորհների դեմ պայքարի իրական արդյունքը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս համոզմունք է հայտնել, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը իմաստ չի ունենա, եթե հնարավոր չլինի հասնել նաև տնտեսական հեղափոխության։ Վարչապետը մի քանի անգամ նշել է նաև, որ տնտեսական գործունեության համար շատ հստակ կանոններ են պետք։

Թավշյա հեղափոխությունից հետո, իհարկե, Հայաստանի տնտեսական կյանքում որոշ բաներ փոխվել են, գրեթե ամբողջությամբ գործում է ազատ մրցակցության շուկայական օրենքը, հռչակագրային մակարդակում բոլորի համար ստեղծված են հավասար պայմաններ։ Բայց ամենահավասար պայմանների դեպքում անգամ խոշոր, գերխոշոր բիզնեսը գտնվում է արտոնյալ կարգավիճակում՝ իր ունեցած մեծ ֆինանսական հնարավորություններով։ Խնդիրը, անշուշտ, ունի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական բաղադրիչ։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշեց, որ տնտեսության մեջ առայժմ տեսանելի փոփոխություններ չկան, ավելին` բարդացել է մանր և միջին բիզնեսի դրությունը. «Շատ լավ գիտեք, որ հունվարի մեկից բարձրացել է ռեստորանների վրա դրված հարկը, իսկ դա կբերի ռեստորանների մատուցած ծառայությունների գների աճին, իսկ դա էլ իր հերթին կբերի այցելուների պակասին, և մեխանիկորեն դրանից կտուժեն ոչ միայն ռեստորանատերերը, որոնցից շատերը կփակեն իրենց օբյեկտները, այլ գյուղատնտեսությունը, քանի որ շատ լավ գիտեք, որ ռեստորանները գյուղատնտեսական ապրանքների բավականին մեծ քանակի գնորդ են մեր երկրում։ Նաև փոփոխության է ենթարկվել մեքենաների ներկրման մաքսազերծումը։ Եթե նախկինում մաքսազերծումը տեղի էր ունենում հաշիվ ապրանքագրերի հիման վրա, հիմա հետ ենք վերադարձել թալանչիական համակարգի, երբ պետությունն ինքն է մեքենայի շուկայական գինը որոշում և դրանով նաև մաքսազերծում»։

Համբարյանի խոսքերով՝ եթե նախկինում Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը իշխանություններին մեղադրում էին մենաշնորհներ ունենալու մեջ, որի արդյունքում տարածաշրջանում ամենաթանկ ապրանքները վաճառվում էին Հայաստանում, հիմա իշխանափոխությունից հետո միայն բանանի շուկայում սեզոնային գնանկում եղավ. «Բայց առաջին անհրաժեշտության ապրանքների գինը չի նվազել։ Գյումրիից մինչև վրացական Նինոծմինդա ընդամենը 60 կմ է, հետաքրքիր է այդ 60 կմ-ի ի՞նչն է պատճառը, որ շաքարավազը 60-80 դրամով ավելի թանկ է, քան վրացական Նինոծմինդայում։ Երբ հասարակությունը տեսնի այդ մենաշնորհների դեմ պայքարի արդյունքը, այդ ժամանակ կարող ենք ասել, որ կառավարության ինչ-որ ծրագրեր դրական արդյունք են տվել»։

Քաղաքագետը նշում է՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը ամեն ինչ անում էր օրենքի շրջանակում՝ կեղծում էին ընտրությունները, հետապնդում մարդկանց, տնտեսության մեջ պահպանում մենաշնորհները, և եթե հիմա մենք ցանկանում ենք փոփոխություններ տեսնել, պետք է անցնենք կոնկրետ տնտեսական օրենքների փոփոխությանը։ «Բոլոր ներկրողների համար հավասար պայմաններ պետք է ստեղծվեն՝ ոչ թե խոշոր ներկրողներն ավելի քիչ հարկվեն, քան մանր ներկրողները։ Դա մեխանիկորեն բերում է նրան, որ մանր ներկրողների համար ապրանք ներկրելը ձեռնտու չի լինում։ Հենց դրանով է պայմանավորված, որ Հայաստանի շուկայում պահպանված են մենաշնորհային դիրքերը։ Բացի սեզոնային բանանի գնանկումից և բենզինի գնանկումից հետո, որևէ ռեալ գնանկում առաջին անհրաժեշտության ապրանքների մեջ ես չեմ տեսել»,- եզրափակեց նա։

Տնտեսագետ Հայկ Բալանյանը կարծում է, որ անգամ տնտեսության ներկայիս պայմաններում հնարավոր է սկսել տնտեսության թռիչքային զարգացում, եթե պետությունը նախաձեռնի մի ք...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD484486.5
EUR549555
RUR7.277.37
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր