Դեպի վեր

«Ով իմ անունը մատնանշել է՝  գլուխը պատովն է տվել». Մաշադյանը՝ 10-15 միլիոն դրամ խաղադրույքներ անելու մասին

168.am10/9/2019, 8:12

«Ով իմ անունը մատնանշել է՝  գլուխը պատովն է տվել». Մաշադյանը՝ 10-15 միլիոն դրամ խաղադրույքներ անելու մասին

Օրերս «Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ բուքմեյքերական գրասենյակների տնօրենները մրցակցության մեջ են և միջնորդներ են փնտրում, որպեսզի առանձնապես խոշոր խաղադրույքներ կատարողներին ուղղորդեն հենց իրենց գրասենյակներ, և վերջին շրջանում աշխատում են ՀՀ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) բարձրաստիճան մի պաշտոնյայի ուղղությամբ, որն աննախադեպ՝ 10-15 միլիոն դրամի խաղադրույքներ կատարելու մեծ սեր ունի։

168.am-ը փորձեց իր աղբյուրների միջոցով պարզել, թե ՊԵԿ որ բարձրաստիճան պաշտոնյայի մասին է խոսքը։ Ըստ մեր աղբյուրների՝ այդ պաշտոնյան ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն է։

168.am-ը կապ հաստատեց Ռաֆիկ Մաշադյանի հետ։ Նա նախ զարմացավ, թե որտեղի՞ց ենք նման տեղեկություն ստացել, ապա թե՝

«Այդ աղբյուրը ձեզ որտեղի՞ց, բացառում եմ նման բան։ Ես արդեն հոգնել եմ այդ բոլոր ասածները հերքելով, ինչ ասես իմ մասին ասում են»։

Դիտարկմանը, որ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը հեռախոսով շատ մեծ գումարների օնլայն խաղադրույքներ է կատարում՝ հեռախոսի միջոցով, իսկ ՊԵԿ վերնախավում նրան գիտեն՝ որպես հայտնի խաղամոլ, Մաշադյանը պատասխանեց.

«Հերքում եմ այդ լուրերը, ով իմ անունը մատնանշել է՝  գլուխը պատովն է տվել, կրկնում եմ՝ իմ մասին այդ տեղեկությունները հերքում եմ»։

Մենք, իհարկե, հնարավորություն չունեցանք այլ հարցեր նրան ուղղելու, քանի որ այս սեղմ պատասխաններից հետո նա անմիջապես անջատեց հեռախոսը։

Ինչևէ, ըստ մեր տեղեկությունների՝ Ռաֆիկ Մաշադյանը ՊԵԿ-ում ընկալվում է՝ որպես «գորշ  կարդինալ»։

Հիշեցնենք, որ Ռաֆիկ Մաշադյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի խորթ մորաքրոջ թոռն է: Իհարկե, Մաշադյանին վերանշանակելուց հետո Աննա Հակոբյանն ասել էր, իբրև թե իր ամուսինը՝ Նիկոլ Փաշինյանը, և Ռաֆիկ Մաշադյանը ծանոթ չեն եղել:

«Նրան վերջին անգամ տեսել եմ 2010 թվականին հարազատի հուղարկավորության ժամանակ: Ամուսինս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD394400
EUR414426
RUR4.174.37
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր