Դեպի վեր

Ցավոտ և վիճելի որոշում կլինի, բայց դա ճիշտ է. Ալեն Սիմոնյան

1in.am01/14/2019, 6:18

Ցավոտ և վիճելի որոշում կլինի, բայց դա ճիշտ է. Ալեն Սիմոնյան

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակի թեկնածու Ալեն Սիմոնյանը:

Այսօր Ձեզ չհաջողվեց ընտրվել ԱԺ փոխխոսնակ, բայց կասկած չկա, որ կընտրվեք:

-Հույս ունեմ, որ կընտրվեմ:

Յոթերորդ գումարման ԱԺն տարբերվում է նախորդներից մի քանի հանգամանքներով, որոնցից գլխավորը, թերևս, այն է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանը ձևավորվել է արտահերթ ընտրությունների միջոցով՝ դառնալով հեղափոխության ավարատական ակորդ: Ավարտական ակորդ տերմինը ճի՞շտ է հնչում՝ հաշվի առնելով, որ ԱԺն արդեն, կարելի է ասել, ձևավորված է:

-Կարծում եմ՝ վաղը կլինի վերջնական ակորդը, և կսկսվեն բուն գործընթացները՝ աշխատանքները:

Ո՞րն է հրատապ հարցը, որով պետք է առաջին հերթին զբաղվի ԱԺն:

-Կառավարության ձևավորումը՝ առաջին նիստերից մեկում: Արդեն իսկ օրակարգում է կառավարության կառուցվածքի հետ կապված հարցը, որը կքննարկվի ԱԺ լիագումար նիսում, և քվեարկությամբ կփոխվի կառավարության կառուցվածքը, կառավարությունը կունենա նոր պատկեր, ինչի մասին ամիսներ շարունակ խոսում էինք:

Կառուցվածքի փոփոխության մասին նախագիծ, որին շատ քչերն են ծանոթ:

-ԱԺ-ում քննարկումների ժամանակ կտեղեկանան բոլոր նրանք, ովքեր տեղյակ չեն, բայց չեմ կարծում, թե քչերն են ծանոթ, քանզի շատ կարծիքներ են հնչել՝ տարբեր նախարարությունների հետ կապված, նույնիսկ բուռն քննարկում ծավալվեց: Հարցին բազմիցս անդրադարձել է նաև վարչապետը, իսկ վարչապետի եթերներին, հայտարարություններին, բոլորս գիտենք, որ բոլորն ուշի ուշով հետևում են:

Նախագիծը տեղադրվա՞ծ է որևէ կայքում, և կարող ենք ծանոթանա՞լ:

-Պետք է որ և՛ ԱԺ կայքում, և՛ կառավարության կայքում տեղադրված լինի:

-Նախարարությունների թիվը որքա՞ն կլինի:

-Նախարարությունների թիվը կկրճատվի, 17-ի փոխարեն մենք կունենանք 12 նախարարություն. միգուցե ԱԺ քննարկումների արդյունքում ինչ-որ բան փոխվի, այսինքն՝ ձեր նշած վերջնական ակորդը տեղի կունենա ԱԺ նիստերի դահլիճում: Նախատեսվում է, որ կրթության և գիտության նախարարությունն իր մեջ կներառի նաև մշակույթի, ինչպես նաև սպորտի և երիտասարդության նախարարությունները, սփյուռքի նախարարությունն այլևս որպես նախարարություն գոյություն չի ունենա, ենթադրում եմ, որ կլինի գերատեսչություն՝ փոխվարչապետներից մեկի ենթակայությամբ, ինչպես նաև ԱԺ-ում կլինի հանձնաժողով: Բայց այս ամենը դեռ նախ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր