Դեպի վեր

«Ճվճվ Արո» անունով հայտնի Արա Վարդանյանի որդու գործով տուժողին, հնարավոր է, հեռակապի միջոցով հարցաքննեն

hetq.am03/21/2018, 3:00

«Ճվճվ Արո» անունով հայտնի Արա Վարդանյանի որդու գործով տուժողին, հնարավոր է, հեռակապի միջոցով հարցաքննեն


Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվեց «Ճվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի կրտսեր որդու՝ Սերժ Վարդանյանի մասնակցությամբ դատական նիստը, որը սկսվել է դեռևս 2014 թվականին:

Խոսքը, հիշեցնենք, 2014-ին տեղի ունեցած խուլիգանության գործի մասին է, որով անցնում են Սերժ Վարդանյանն ու վերջինիս ընկեր Ռոբերտ Հայրապետյանը:

Ըստ մեղադրանքի՝ Սերժ Վարդանյանն ու Ռոբերտ Հայրապետյանը «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Սարյան փողոցով երթևեկելու ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այդ թվում` գործով տուժող Շանթ Մագարյանի նկատմամբ բռնություն գործադրելով:

Գործի շրջանակներում նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն այս պահին Վարդանյանը գտնվում է կալանքի տակ, քանի որ 2017-ին խուլիգանության և կողոպուտի վերաբերյալ հարուցված մեկ այլ քրեական գործի շրջանակներում ևս ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ այս անգամ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Այսօրվա դատական նիստին խուլիգանության վերաբերյալ գործի շրջանակներում պարզաբանումներ տվեց փորձագետ, Երևանի դատաբժշկական գիտագործական կենտրոնի բարդ դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանը: Փորձագետը Սերժ Վարդանյանի և Ռոբերտ Հայրապետյանի մասնակցությամբ գործի շրջանակներում փորձագիտական եզրակացություն էր տվել, և կողմերի մեջ եզրակացության վերաբերյալ որոշակի հարցեր էին առաջացել:

Մասնավորապես՝ այս գործով տուժողը՝ Շանթ Մագարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ մեքենայի մեջ գտնվող անձինք իրեն մոտ 40 մետր քարշ են տվել փողոցով՝ մեքենայի ընթացքի ժամանակ: Շանթ Մագարյանը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության, և նրա մարմնի վրա հայտնաբերվել է միայն մեկ վնասվածք` աջ նախաբազկի շրջանում` արյուանզեղման տեսքով, ուստի պաշտպանները ցանկանում էին, որպեսզի փորձագետը պարզաբաներ, թե արդյոք...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր