Դեպի վեր

Խաչատուրովի նկատմամբ սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգում արգելք կիրառված չէ․ մեղադրող դատախազ

armtimes.com12/3/2019, 11:12

Խաչատուրովի նկատմամբ սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգում արգելք կիրառված չէ․ մեղադրող դատախազ

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ սահմանահատման արգելք կիրառված չէ, հետեւաբար միջնորդությունն անհիմն է։ Այս մասին այսօր Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ դատարանին խնդրելով Խաչատուրովի պաշտպանի միջնորդությունը թողնել առանց քննության, քանի որ այն չի պարունակում քրեադատավարական պահանջ։

Ավելի վաղ Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալի ազատ տեղաշարժման խախտված իրավունքի վերականգնելու եւ նրա սահմանահատման վրա դրված արգելանքը վերացնելու մասին:

Պետրոսյանն ասաց, որ ներկայացված միջնորդությունը, որը պիտի հարուցվեր այս դատական քննության ընթացքում եւ քննության առարկա դառնար, պետք է վերաբերեր այն գործողություններին, որոնք իրականացվել էին այս վարույթի շրջանակներում, շարունակում էին առկա լինել, եւ որոնց արդյունքում միջնորդություն հարուցող անձը պետք է քրեադատավարական հստակ պահանջ ներկայացներ՝ դրա վերաբերյալ անկկալելով դատարանի որոշում։

Սակայն, մեղադրող դատախազի համոզմամբ, հարուցված միջնորդությունն ուներ մոտավորապես հետեւյալ ձեւակերպումը․ «Մենք հարցումներ ենք կատարել եւ դրա արդյունքում վարույթն իրականացնող մարմնից ստացել տեղեկություններ, որ այս քրգործի շրջանակներում Խաչատուրովի սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգում մուտքագրված արգելք կիրառված չէ»։

Հետեւաբար, թե պաշտպաններն ինչ են ակնկալում այս դատարանից, Պետրոս Պետրոսյանի համար անհասկանալի է․ «Վարույթի շրջանակներում մեզ տեղեկություններ հայտնի չեն, որ այս քրգործի շրջանակներում սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգում պաշտպանի կողմից վկայակոչված կառավարության համապատասխան որոշման համատեքստում կիրառվել է արգելանք»,- ասաց նա՝ հավելելով, որ միջնորդությամբ դարձյալ փորձ կատարվեց ներկայացնել, որ այնպիսի գործողություններ են տեղի ունեցել, որոնք խախտում են անձանց իրավունքները։

«Պետք է փաստել, որ ներկայացված նյութերից եւ պաշտպանի կողմից ստացված պարզաբանումներից ինձ համար հասկանալի եղավ, որ որպես ամբաստանյալ սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգում կիրառված արգելանք չկա, եւ ոստիկանության պարզաբանումից հասկանալի էր, որ ամբաստանյալը, լինելով գործով մասնակցող անձ, ունի պարտավորություն՝ այլ տեղանք չմեկնելու՝ վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ»։

Անդրադառնալով այս գործի շրջանակներում որպես միջնորդություն հարցուցված այս հանգամանքին, Պետրոս Պետրոսյանը փաստեց, որ դատարանի առջեւ կարող է բարձրացվել մեկ հարց․ արդյոք սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգում արգելք կիրառվա՞ծ է, որը...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր