Դեպի վեր

Աննախադեպ. «ոստիկանն իրենցն է» , դատախազն էլ՝ 180 աստիճան փոփոխական

henaran.am12/10/2019, 9:24

Աննախադեպ. «ոստիկանն իրենցն է» , դատախազն էլ՝ 180 աստիճան փոփոխական

Տարվա ամենամտահոգիչ դատավարությունները․ «Ինչպե՞ս չի կարելի դատավարություն անցկացնել»

Տարին առանձնանում է հնչեղություն ունեցող քրեական գործերով և դատավարություններով, որոնք առերևույթ զուգորդվել են իրավունքների խախտումներով և, ըստ հեղինակավոր իրավաբանների, հետագայում Հայաստանի դեմ ՄԻԵԴ որոշումների հիմք են դառնալու։ Դատավարությունների շարքում առանձնանում են հատկապես Մարտի 1-ի գործով դատավորներ Աննա Դանիբեկյանի և Արմեն Դանիելյանի կողմից կայացրած որոշումները և դատավարական նորմերի խախտումները։

Արմեն Դանիելյանը դատավարության ընթացքում թույլ տվեց արդար դատաքննության իրավունքի բացահայտ և անվիճելի խախտում, ինչն իրավաբանների կողմից ստացավ «ինչպես չի կարելի դատավարություն անցկացնել» բնորոշումը։ Աննա Դանիբեկյանի կողմից ՍԴ որոշման անտեսումը հանդիսացավ ռեպրեսիվ մեխանիզմների գործադրման բաժանարար օրը։ Այդ օրվանից իշխեց «ամեն ինչ կարելի է» մթնոլորտը։ Այդ բաժանարար օրով մենք մուտք գործեցինք իրեն բնորոշ կանոններով պատժիչ ռեպրեսիաների փուլ:

Մանվել Գրիգորյանի դատավարությունը, որն ավելի շատ լինչի դատաստան է հիշեցնում, արդեն ամիսներ է ձգվում։ Հիվանդ մարդու խափանման միջոց կալանքը ամիսներ ի վեր չի փոխվում։ Նրան այդ վիճակով տանում են դատարան ու ցույց տալիս լրատվամիջոցներով, հեռուստաէկրաններից։

Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որն ընտրովի մոտեցում է վերջին ամիսներին նմանատիպ արարքների հետ համեմատության մեջ, երբ դատարանների շրջափակման ժամանակ դատավորների նկատմամբ գործադրված ճնշումները կամ ՍԴ դատավորի նկատմամբ ճնշումները մնացին առանց իրավական գնահատականի:

Տարվա ամենաբացահայտ ոտնձգությունները դատական իշխանության նկատմամբ.

Անկախ, վստահելի, իշխանության մյուս ճյուղերին հակակշռող դատական համակարգն է, որ կարող է հանդես գալ արդար դատաքննության իրականացման միջոցով որպես մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմ։

Բարդ է որոշել, թե երբ սկիզբ դրվեց դատարանների նկատմամբ բացահայտ ճնշումներին՝ դատարանների շրջափակմա՞մբ, մուտքերի արգելափակմա՞մբ, դատավոր Ազարյանի նկատմամբ ճնշումներո՞վ, դատավորներին «վնգստացող» անվանարկելո՞վ, թե՞ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործի հարուցմամբ։ Մի բան ակնհայտ է՝ պրոցեսը շարունակվում է, և դրա վառ ապացույցը Սահմանադրական Դատարանի դատավորներից բոլոր հնարավոր եղանակներով ազատվելու ձգտումն է։ Թվարկած դրվագներից յուրաքանչյուրն առանձին-առանձին արդեն խոշոր միջադեպ է, որը չի կարող մնալ անհետևանք, իսկ դրանց ամբողջական ցանկն արդեն խոսում է դատական համակարգի լրջագույն պրոբլեմի մասին։

Տարվա ամենաանտրամաբանական քրեական գործերը.

Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, բայց այստեղ հարկ է առանձնացնել հատկապես քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին։ Մի դեպքում հանրաճանաչ բժշկին, որն ավելի շատ կյանքեր է փրկել, քան վարույթն իրականացնողները քրեական գործեր են հարուցել, կանչում են հարցաքննության՝ ընդհատելով բարդագույն վիրահատությունը, մյուս դեպքում՝ սկզբում բռնում են, հետո միայն որոշում՝ ինչ մեղադրանք առաջադրել, որպեսզի հնարավոր լինի խափանման միջոց կալանքը կիրառել։

Տարվա աղմկահարույց ցուցմունքները.

Նախաքննության մարմինների կողմից հարուցված քրեական գործերով սեփական վարկածը հաստատելու համար այնպիսի փաստերի, ցուցմունքների հավաքումը, որոնք կհաստատեն միայն ու միայն այդ վարկածը՝ հայտնի «վկաների» աջակցությամբ։

Այս անվանակարգում կա երկու անառարկելի առաջատար՝ Սիլվա Համբարձումյան և Պավել Անդերսոն։ Եթե առաջինը շուտ «վառվեց» և դարձավ համընդհանուր ու անվերջանալի հումորի առարկա՝ իր աջ ու ձախ «բաժանած կաշառքով», ապա Պ. Անդերսոնի թեման շատ ավելի զգայուն է․ Ռուսաստանի Դաշնության կողմից լինելով հետախուզման մեջ՝ խարդախության և այլ ծանր մեղադրանքներով, պաշտոնական փաստաթղթերով՝ ազգությամբ ադրբեջանցի, կյանքի ընթացքում անուն ազգանունը բազմաթիվ անգամ փոխած այս անձի՝ յոթ տարի առաջ տված հարցազրույցի և իմքայլական պատգամավորի դիմումի հիման վրա հարուցվում է քրեական գործ։ Սա մեզ ստիպեց իրականացնել սեփական քննությունը՝ հասկանալու համար, ի վերջո, թե ո՞վ է Պ. Անդերսոնը և ի՞նչ հին կապեր կան նրա ու ՀՀ նոր իշխանությունների մի թևի (իրավական) միջև, ինչո՞ւ չի կարող նրա որևէ բառ արժանահավատ լինել, ինչու՞ յոթ տարի առաջ ծնվեց նրա ուղղորդված սկայպ-հարցազրույցը, և ի՞նչ նպատակներ այն ուներ։ Ըստ անհրաժեշտության՝ առաջիկայում այս թեման կարող է ավելի բացվել։

Տարվա ամենաանհիմն դատական միջնորդությունը.

Մարտի 1-ի գործով մեղադրող կողմի դատախազը դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։ Միջնորդության հիմքում դատավորի անաչառության վերաբերյալ կասկածն է, որը պայմանավորված է նրանով, որ ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը գրառում էր կատարել այն մասին, որ Քոչարյանին ազատ արձակելու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր