Դեպի վեր

Պուտինը Թրամփին մեղավոր է անվանել նավթի գների բարձրացման համար

news.am10/3/2018, 5:18

Պուտինը Թրամփին մեղավոր է անվանել նավթի գների բարձրացման համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ կտա «նայել հայելու մեջ»` նավթի գների բարձրացման մեղավորին գտնելու համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Ես արդեն ասել եմ՝ մենք շատ լավ հանդիպում ունեցանք ԱՄՆ նախագահի հետ Հելսինկիում, բայց եթե մենք նրա հետ անդրադառնայինք այդ թեմային, որն այժմ քննարկում ենք, ապա ես նրան կասեի, որ «եթե դու ցանկանում ես գների բարձրացման մեղավորին գտնել, ապա պետք է ուշադիր հայելու մեջ նայես»,- ասել է նա՝ «Ռուսական էներգետիկ շաբաթ» համաժողովի լիագումար նիստում ելույթ ունենալով:

«Դա ճիշտ է: Չէ որ մենք հենց նոր խոսել ենք գների բարձրացման աշխարհաքաղաքական գործոնների մասին, դրանք կան, դրանք իսկապես խաղում են շուկայում», - շարունակել է Պուտինը՝ ընդգծելով, որ ավելի լավ է չմիջամտել այդ շուկայական գործընթացներին՝ «փորձելով քաղաքական գործիքների օգնությամբ քաղաքական մրցակցային առավելություններ ձեռք բերել»:

Նա նաեւ նշել է, որ չպետք է փորձել կարգավորել գները, ինչպես Խորհրդային միությունում: «Դա լավ բանի չի հանգեցնի»:

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանին ձեռնտու են մեկ բարելի համար 65-47 դոլարի սահմաններում նավթի գները: Նրա խոսքով, ՌԴ-ն կարող է եւս 200-300 հազարով մեծացնել նավթի օրական արդյունահանումը:

Բացի այդ,...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր