Դեպի վեր

«Խորհուրդ կտայի չստանձնել Թուրքիայի փաստաբանի դերը և ասել, որ այն չի հարձակվի Հայաստանի վրա». Էդուարդ Շարմազանովը՝ իշխանություններին

henaran.am08/3/2020, 11:12

«Խորհուրդ կտայի չստանձնել Թուրքիայի փաստաբանի դերը և ասել, որ այն չի հարձակվի Հայաստանի վրա». Էդուարդ Շարմազանովը՝ իշխանություններին

«Նորաթուխ իշխանություններին և գործիչներին խորհուրդ կտայի Թուրքիան չճանաչելով, չիմանալով թուրքական ռազմավարությունը, հակահայկականությունը և պանթուրքիզմի պլանները՝ չստանձնել Թուրքիայի փաստաբանի դերը և ասել՝ Թուրքիան կհարձակվի Հայաստանի վրա, թե՝ ոչ։ Եթե Թուրքիան չհարձակվի Հայաստանի վրա, ապա չի հարձակվի միայն մի պատճառով՝ 102-րդ ռազմաբազայի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի այն խոսքին, թե Թուրքիան չի հարձակվի Հայաստանի վրա։

Ըստ Է. Շարմազանովի, երբ գործող իշխանություններն ընդդիմադիր եղած ժամանակ հանրահավաքներ էին անում հայ-ռուսական դաշնակցության դեմ և քարոզում էին հակառուսականություն, այն ժամանակ ասել է և այժմ էլ կրկնում է, որ ՀՀ անվտանգության ամենակարևոր երաշխիքներից մեկը՝ բացի ՀՀ բանակից, ռուսական 102-րդ ռազմաբազան է և ՀՀ ներկայությունն է ՀԱՊԿ-ում։

Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ՝ դեռևս 90-ականներին Ադրբեջանը Թուրքիայի հետ ունեցել է համապատասխան պայմանագրեր, որտեղ հստակ ամրագրված է, որ Ադրբեջանն իրավունք չունի առանց Թուրքիայի համաձայնության սկսել պատերազմական գործողություններ։ Ավելին՝ ռազմական գործողությունների պարագայում Թուրքիան պետք է ռազմական օժանդակություն ցուցաբերի Ադրբեջանին։

«Այս իշխանությունը 2,5 տարի շարունակ ծպտուն չի հանել Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման, թուրքական սպառնալիքի վերաբերյալ։ Վերջերս Սոֆիայի սուրբ տաճարի հետ կապված զարգացումներ տեղի ունեցան, մեր ԱԳՆ-ի հայտարարությունը կարդացե՞լ եք, երբ այն կարդացի, ինձ թվաց՝ Նորվեգիայի, Շվեդիայի, Գվատեմալայի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր