Դեպի վեր

Առաջին անգամ կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ

armenpress.am10/31/2022, 11:48

Առաջին անգամ կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ

Միավորել տաղանդավոր կոմպոզիտորներին՝ հիմքում դնելով երաժշտությունն ու հայ դասական պոեզիան. Առաջին անգամ կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ: Այն անցկացվում է «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Կողբ» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը նշեց, որ մեր լեզուն ու մշակույթն առաջ մղելու գործում սա կարևոր նախաձեռնություն է:

«Մենք նպատակ ունենք նախ նպաստել երկրի ներսում որոշակի մշակութային միջավայր ձևավորելուն, և երկրորդը՝ դրսում ներկայացնենք մեր պետությունը, մշակութային ժառանգությունը: Այդ օրակարգից ելնելով՝ մաեստրո Մանսուրյանի անվան միջազգային մրցույթը նախաձեռնելը լիարժեք հնարավորություն է տալիս մեր նպատակներին հասնելու համար»,-ասաց Արման Բարսեղյանը:

Մրցույթը նախաձեռնողներն ակնկալում են, որ ակտիվ կլինեն ոչ միայն հայ, այլև օտարերկրացի ստեղծագործողները: Արդեն այլ երկրներից հետաքրքրվողներ կան: Մրցույթին մասնակցելու մեկնարկը տրված է: Հայտադիմումների ընդունումը բաց է 2022 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2023 թ.-ի ապրիլի 1-ը: Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ նախագծի պատասխանատու Սոնա Վերդյանը նշեց, որ մրցույթին կարող են մասնակցել ժամանակակից ակադեմիական ուղղվածության կոմպոզիտորներ՝ առանց տարիքային և ազգային սահմանափակումների:

«Վեց ամիս է տրված, որ ստեղծագործող անձինք կարողանան ուսումնասիրել հայ պոեզիան: Ասեմ, որ պոեզիայի ընտրության հարցում սահմանափակումներ չկան: Բոլոր ժամանակների դասական հայ պոեզիան ընդունելի է: Մասնակիցներն ազատ են, հարցերի դեպքում կարող են մեզ դիմել»,-ասաց Սոնա Վերդյանը:

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը կարևոր է համարում նման մրցույթների անցկացումը: Նա նկատեց, որ հայ դասական երաժշտության ու հայ դասական բանաստեղծության համադրությունն այսօր հատուկ խնամքի պահանջ ունի:

«Ոչ երգերն են պակաս, ոչ այս ժանրի հետ հարաբերվող ստեղծագործողները, բայց ես պնդում եմ, որ այս մրցույթը լավ առիթ է հայ դասական երաժշտությունն ու պոեզիան միջազգային հարթակ դուրս բերելու համար: Ակնկալում ենք, որ այս մրցույթին ակտիվ կմասնակցեն նաև այլ ազգի հեղինակներ»,- ասաց Տիգրան Մանսուրյանը:

Յուրաքանչյուր կոմպոզիտոր կարող է ներկայացնել մեկ վոկալ-գործիքային ստեղծագործություն կամ շարք՝ գրված ձայնի և մեկ կամ երկու գործիքի համար: Ստեղծագործությունը պետք է գրված լինի վերջին մեկ տարվա ընթացքու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD393399
EUR414426
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր