Դեպի վեր

«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 13 մարտական հաշվարկ

armtimes.com08/25/2019, 6:42

«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 13 մարտական հաշվարկ

Օգոստոսի 25-ին՝ ժամը 05:24-ին, Երեւան քաղաքի Սեբաստիայի 141/5 հասցեում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ժամը 08:30-ի դրությամբ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 13 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա եւ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնից երկու «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

Հրդեհի հետեւանքով 7 տուժածները տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ եւ «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 19 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը, ինչպես նաեւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը (ընհանուր 434 փրկարար): Քաղաքապետարանը տրամադրել է ջրատար ավտոմեքենաներ:

Հրդեհաշիջման աշխատանքների մասին տեղեկությունը պարբերաբար զեկուցվում է ԱԻ նախարարին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշենենք, որ օգոստոսի 24-ին՝ ժամը 15:47-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Երեւան քաղաքի Սեբաստիայի փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր