Դեպի վեր

Լրագրողական կազմակերպությունները վիճահարույց են համարում կառավարության մշակած օրենսդրական փոփոխությունը

azatutyun.am08/23/2019, 9:18

Լրագրողական կազմակերպությունները վիճահարույց են համարում կառավարության մշակած օրենսդրական փոփոխությունը

Լրագրողական կազմակերպությունները խիստ վիճահարույց են համարում Արդարադատության նախարարության մշակած և Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը, որը ըստ կազմակերպությունների, կարող է հանգեցնել «արտահայտվելու ազատության իրավունքի չարդարացված սահմանափակման»:

Հայաստանի իշխանությունները մտադիր են քրեականացնել բռնություն գործադրելու հրապարակային կոչերն ու բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։

Արդարադատության նախարարությունը դեռ նախորդ շաբաթ հանրային քննարկման ներկայացրեց «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ նման բռնություն քարոզելու համար։

Պատիժը տուգանքն է նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ կալանքը` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկումը` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը կարծում է, որ առաջարկվող կարգավորման բուն նպատակը պետք է լիներ ՀՀ օրենսդրությամբ տալ «ատելության խոսք» հասկացության հստակ և սպառիչ սահմանումը։ Մինչդեռ, ըստ Դոյդոյանի, առաջարկվող կարգավորումը ոչ միայն չի տալիս «ատելության խոսք» հասկացության սպառիչ և ամբողջական սահմանումը, այլև խիստ ընդհանրական ձևակերպմամբ փորձ է արվում քրեական պատասխանատվություն, ներառյալ ազատազրկում սահմանել բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար։

«Ատելության խոսքը պետք է կոնկրետ, շատ հստակ սահմանում ունենա Քրեական օրենսգրքով՝ ունենալով նաև իր պատասխանատվությունը և հատկապես նշելով այն ատելության դրդապատճառը, որը կարող է պայմանավորված լինել թիրախավորվող անձի կամ անձանց խմբի, օրինակ, ռասայական, կրոնական, ազգային պատկանելությամբ, նրանց սեռական կողմնորոշմամբ, գենդերային պատկանելությամբ, կամ հաշմանդամություն ունենալու փաստով, կամ որևէ այլ փաստորով պայմանավորված: Այդ դրդապատճառը տվյալ ձևակերպման մեջ բացակայում է»:

Լրագրողական կազմակերպությունները ընդգծում են նաև, որ պետական մարմինների միջամտությունը պետք է համաչափ լինի և չհանգեցնի ազատ արտահայտվելու իրավունքի անհիմն սահմանափակմանը։

Շուշան Դոյդոյան․ - «Քրեական պատասխանատվությունը ազատ արտահայտվելու իրավունքի շատ բացառիկ սահմանափակում է, հետևաբար պետք է կիրառվի և ընդհանրապես կյանքի կոչվի բացառիկ հանգամանքներում: Իսկ այդ բացառիկ հանգամանքը, մեր գնահատմամբ, միայն ատելության խոսքն է, որի համար պետությունը կարող է միջամտություն իրականացնել: Բայց այդ միջամտությունը պետք է ունենա հստակ սահմանված հիմքեր, ունենա օրինական նպատակ և անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությանը: Մենք այստեղ մեջբերել ենք Եվրոպական դատարանի սահմանած խոսքի ազատության սահմանափակման հիմնական չափանիշները»:

Դոյդոյանն նշեց, որ լրագ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր