Դեպի վեր

Փաստաբան Երվանդ Վարոսյանը դիմել է ՄԻԵԴ

azatutyun.am09/22/2017, 11:50

Փաստաբան Երվանդ Վարոսյանը դիմել է ՄԻԵԴ

Քաղաքական հնչեղություն ունեցող մի շարք գործերով պաշտպան Երվանդ Վարոսյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Վարոսյան գտնում է, որ խախտվել են իր իրավունքները՝ խոսքի ազատության և ազատ դատաքննության:

«Ազատության» հետ զրույցում Վարոսյանը պատմեց, որ երկու տարի առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել, ինչի համար Փաստաբանների պալատի խորհուրդը իրեն խիստ նկատողության է արժանացրել․ - «Այդ պահին դեռ չիմանալով որտեղից է քամին փչում, ընդամենը ենթադրելով՝ ընդհանրական գրառում էի կատարել, որ ինչ լավ է, որ որոշ պնդուկ ուղեղով չորքոտանիներ ճղճիմ հոդվածներ են քո դեմ պատվիրում: Դա նշանակում է, որ դու ճիշտ ուղու վրա ես: Ինձ խիստ նկատողություն տվեցին նման գրառման համար: Փաստաբանների պալատի խորհուրդը որոշման մեջ գրել էր, որ «թեև ակնհայտ ոչ մեկին վիրավորող բան չկա պոստում ինքնին, բայց փաստաբանն առհասարակ նման բան պիտի չգրի»: Այսինքն, Փաստաբանների պալատը՝ ի դեմս Արա Զոհրաբյանի, իրականության զգացումը կորցրած, գտնում է, որ ինքը նաև մեր գրաքննիչն է»:

Իրեն կարգապահական տույժի ենթարկելու որոշումը Վարոսյանը բողոքարկել է Հայաստանի դատական բոլոր ատյաններում: Ցանկալի արդյունքի չհասնելով՝ դիմել է ՄԻԵԴ, և համոզված է, որ գործը շահելու է։

«Ի վերջո Փաստաբանների պալատը կհասկանա, որ ինքը գրաքննող և դաստիարակչական գործունեությամբ զբաղվող մարմին չէ: Իսկ դատական համակարգի բարձրագույն ատյանի ղեկավարներն էլ կհասկանան, որ իրենք պետության ծառաներն են, այլ ոչ թե ինչ-որ անձի, անգամ իրենց ընկերոջ քմահաճույքները կատարողները», - նշեց Վարոսյանը:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ պնդում էր, թե պալատը Վարոսյանին չի գրաքննել․ եղել է բողոք, որին ընթացք են տվել․ - «Կար կոնկրետ անձի բողոք՝ հանրային պաշտպան Լիանա Գրիգորյանի բողոքը, որ այդ հոդվածների հետ ինքը կապ ուներ, և նա ասում էր, որ այդ խոսքերը, իր կարծիքով, վերաբերում են իրեն և իր նյութի տակ լայք դնող փաստաբանները, որոնք մեջ նաև կանայք և աղջիկներ, Երվանդ Վարոսյանը գրառում էր կատարել, ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր