Դեպի վեր

Տեղի ունեցան հեղափոխական ձախողումներ և դրական փոփոխություններ. Խաժակյանը՝ Մարությանի մասին

azatutyun.am10/22/2019, 1:30

Տեղի ունեցան հեղափոխական ձախողումներ և դրական փոփոխություններ. Խաժակյանը՝ Մարությանի մասին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման մեկ տարում որոշ ոլորտներում տեղի ունեցան հեղափոխական ձախողումներ և դրական փոփոխություններ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Ստորև՝ հատված հարցազրույցից․

«Ազատություն». – Եթե համառոտ ընդհանրական գնահատական տաք, Դուք կարո՞ղ եք ասել, որ Հայկ Մարությանը հեղափոխական քաղաքապետ է։

Խաժակյան. – Ես կարող եմ ասել, որ որոշ ոլորտներում տեղի ունեցան իսկապես հեղափոխական ձախողումներ, օրինակ՝ կանաչապատման ոլորտում մենք հիշում ենք ամռանը, թե որքան կանաչապատ տարածքներ հեկտարներով այրվեցին, այս տարին աղբի առատության առումով էր հեղափոխական, որովհետև ես վերջին երկար ժամանակահատվածում այսպիսի ընթացք իսկապես չեմ հիշում, և հեղափոխական էր արդեն դրական իմաստով՝ քաղաքապետարանի որևէ պաշտոնյա այլևս կաշառք չի վերցնում, քաղաքացիներից բողոք չկա, որ իրենցից գումար են պահանջել և որ որևէ աշխատանք կաշառքի դիմաց է արվել։ Գոնե էն կոռուպցիոն դրսևորումները, ինչից որ մշտապես քաղաքացիները դժգոհում էին, դրանք չկան իսկապես, բայց կա դրա հակառակ և պրոբլեմատիկ կողմն առ այն, որ շինթույլտվությունները և այլն տրվում են ուշացումներով, դժվարություններով, ապարատը աշխատում է շատ ծանրաբեռնված և իր աշխատանքը չի հասցնում իրականացնել, սա էլ մյուս կողմի խնդիրն է։

«Ազատություն». – Դա վա՞տ է, պարոն Խաժակյան, գուցե դա արվում է, որպեսզի իսկապես օրինական, հիմնավոր թույլտվություններ լինեն։

Խաժակյան. – Օրենքով սահմանված է հստակ ժամկետներ, և այդ ամենը նաև բիզնես գրավչության կարևոր գործոն է հանդիսանում, և քաղաքապետարանի կայքում կա առանձին Doing Business-ի գործակից, որը հաշվվում է և հետո միջազգային կազմակերպությունները ելնելով այդ ամսաթվերից արդեն իրենց թվերում ներառում են, թե որքանով է գրավիչ և պարզունակ ներդրողի համար: Եվ այս առումով դա, իհարկե, բացասական է, և հնարավոր չէ ասել, որ «գիտե՞ք, դիմումների քանակությունն է մեծ, դրանից է այդպես»: Որովհետև երբ քննարկվում էր հաստիքացուցակը, և շատ ու շատ հաստիքներ մեծացվեցին, կոնկրետ ճարտարապետական բլոկի հաստիքացուցակում որևէ փոփոխություն չիրականացվեց, և հիմա նայում ենք, օրինակ, հասարակության հետ կապերի և լրատվության վարչությունը որքան է մեծացել՝ ունի 16 հաստիք, 9-ից 16 եթե չեմ սխալվում մեծացվեց, մինչդեռ այդ ճարտարապետական բլոկը, իրավական բլոկը, որոնք ամենածանրաբեռնվածն են աշխատել, մնացել են նույն հաստիքացուցակով, ինչը բերում է այս ծանրաբեռնվածությանը, ուշացումներին, և մարդիկ դիմում են շինթույլտվությունների, դիմում են իրենց գործերով և կա՛մ ստանում մերժումներ, կա՛մ սպասում բավականին երկար ժամանակահատված։

«Ազատություն». - Մյուս վատ բանը, որ հիշատակեցիք՝ Երևանը տևական ժամանակ աղբի մեջ էր, բայց դա անցյալ է, չէ՞։

Խաժակյան. – Դա անցյալ է, և ես, օրինակ, քաղաքապետի փոխարեն կխուսափեի դրա մասին որպես ձեռքբերում նշելուց, որովհետև պաշտոնավարումի մեկնարկից մեկ տարի անց խոսել, որ իր իսկ հարուցած խնդիրը կամ բարդացրած խնդիրը, այն խնդիրը, որ իր օրոք ավելի ծանր դրսևորում ստացավ, վերջապես լուծվել է մեկ տարի անց, ես չեմ կարծում, թե դա իրական ձեռքբերում է։

«Ազատություն». – Բայց իրենք հակառակն են ասում, որ «ահ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր