Դեպի վեր

Հեղափոխությունը շարունակվում է, մենք եռալու ենք․ Լենա Նազարյան

1in.am05/22/2020, 5:54

Հեղափոխությունը շարունակվում է, մենք եռալու ենք․ Լենա Նազարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը:

– Աժ-ում քննարկվո՞ւմ է Սահմանադրական դատարանի ճգնաժամի հանգուցալուծման նոր տարբերակ:

– Այդ հարցը դեռ չի հասել Ազգային ժողով, բայց քննարկումներ տեղի են ունենում մեր կուսակցությունում և կառավարությունում: Ներկայացնեմ՝ ինչ սցենար է նախատեսվում. 2015թ. սահմնադրական փոփոխությունների համաձայն՝ պետք է ունենայինք մի ՍԴ, որտեղ դատավորները պաշտոնավորում են 12 տարի, իսկ ՍԴ նախագահը՝ 6 տարի՝ ընտրվելով ՍԴ դատավորների կազմից, բայց փաստացի հիմա չունենք այդ իրավիճակը, և նախատեսվում էր հանրաքվեի միջոցով շտկել այդ խնդիրը, բայց պատահեց համաճարակը, այժմ հանրային առողջության հարցերը գերակա են և փնտրվում է այլընտրանքային տարբերակ՝ խորհրդարանի միջոցով խնդրին հանգուցալուծում տալու համար: Այդ նպատակով արդարադատության նախարարը նամակ է հղել Վենետիկի հանձնաժողով, հունիսին կստանանք պատասխանը: Առաջարկվում է, որ հեռանան այն դատավորները, որոնք արդեն 12 տարի պաշտոնավարել են, և ՍԴ նոր նախագահ ընտրվի… Մենք ամեն ինչ արել ենք իրավական ճանապարհով առաջնորդվելու համար:

– Հրայր Թովմասյանը կարո՞ղ է նորից առաջադրվել:

– Կարող է առաջադրվել, բայց զրոյական շանսեր ունի:

– Ձեր ընդդիմախոսները, մեկնաբանելով արտակարգ դրության երկարաձգումը, նշում են, որ իշխանությունը այդ ճանապարհն է ընտրում, քանի որ դեռևս պատրաստ չէ հանրաքվեի:

– Այդտեղ ոչ մի ողջամիտ բացատրություն չկա, ինչ է, իրենք չե՞ն տեսնում համավարակի տարածման տեմպերը:

– Դուք հավանաբար ծանոթ եք նաև այն դժգոհություններին, որոնք վերաբերում են դատաիրավական համակարգի բարեփոխումների՝ իշխանության ընտրած տարբերակին. արդարացի՞ են այդ դժգոհությունները:

– Մարդկանց մեծ սպասելիքները նրանց մղում են կառավարության գործունեությունը բացասական իմաստով գնահատել թավշյա՝ ասելով, որ բավարար չափով կոշտ մեթոդներ չեն կիրառվում: Այդ ընդդիմախոսների ձայնը համահունչ է մեր հեղափոխական օրակարգին: Ես համաձայն եմ, որ դատաիրավական համակարգում դեռ փոփոխություններ տեղի չեն ունեցել, սա փաստ է, բայց մեր ընդդիմախոսները կասկածի տակ չեն դնում մեր մղումները՝ ունենալու ազատ և չկոռումպացված դատական համակարգ, հարցը մեթոդն է…

– Եվ դուք ընտրել եք փափուկ վեթինգի երկար ճանապարհը:

– Այո, կարող ենք այդպես բնորոշել: Ես հանրությունից խնդրում եմ համբերություն, որպեսզի անցնենք այս ճանապարհը:

– Կարծում եմ՝ չեք ժխտի, որ ձեր ընդդիմախոսների հռետորաբանությունը փոխվել է, ատելության խոսքը մտել է քաղաքական առօրյա:

– Այս օրակարգի շուրջ ատելության խոսք չեմ լսել, բայց կոշտ ձևակերպումներ լսել եմ: Քաղաքական ուժը կարող է ունենալ հարցի լուծման իր տաբերակը, և մեր նպատակը մեթոդ չէ, այլ ազատ և չկոռումպացված համակարգ ունենալը:

– Ինչո՞ւ եք որոշել գնալ երկար ճանապարհով, եթե կա կարճ ճանապարհ:

– Սահմանադրությամբ համատարած վեթինգի հնարավորություն չկա, բացի դրանից՝ դատավորները քիչ են, կադրային խնդիր կա…

– Իշխանության դեմ հիբրիդային պատերազմ է տարվում, բայց տպավորություն կա, որ իշխանությունը լուրջ չի ընդունում այդ մարտահրավերը:

– Չէ, անլրջության հարց չկա: Առաջիկա տարիներին մենք մշտապես լինելու ենք քաղաքական լարումների մեջ, դա ակնհայտ է: Մենք չենք ունենալու հանրային համերաշխություն, քանի դեռ չեն լուծվել դատավորների, արդարության և ապօրինի ունեցվածքի հետ կապված հարցերը: Ես այստեղ չեմ տեսնում քաղաքական պայքար, այլ տեսնում եմ ապօրինի հարստացած մարդկանց, որոնք այդ ամենի մեջ դրել են իրենց անունը, կարիերան, կյանքը և բնականաբար հեշտությամբ չեն հրաժարվելու այդ ամենից ու ամեն կերպ փորձելու են խուսափել պատասխանատվությունից: Բայց ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD482486
EUR527537
RUR6.736.95
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր