Դեպի վեր

Արփինե Հովհաննիսյանը դիմել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում ընդգրկվելու համար

1in.am01/23/2020, 6:54

Արփինե Հովհաննիսյանը դիմել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում ընդգրկվելու համար

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ պատրաստ է իր փորձառությամբ մասնակցել  նախատեսվող Սահմանադրական բարեփոխումներին եւ հանձնաժողովում ընդգրկվելու համար հայտ է ներկայացրել։

«Այսօր հայտ եմ ներկայացրել որպես իրավաբան-գիտնական Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու համար։ Ինչպես հայտնի է՝ հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ կարող են լինել յոթ տարվա մասնագիտական փորձառություն ունեցող իրավաբանական գիտությունների այն թեկնածուները կամ դոկտորները, ովքեր սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող բնագավառներում առավել մեծ փորձառություն ունեն։

Ցանկանում եմ հատկապես անդրադառնալ սահմանադրական բարեփոխումների ոլորտում իմ փորձառությանը։ Այսպես՝

• 2015-2017 թթ, այսինքն՝ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների իրականացման ամենապատասխանատու շրջաններից մեկում, եղել եմ ՀՀ արդարադատության նախարար, պատիվ եմ ունեցել համակարգել սահմանադրական փոփոխություններից բխող օրենքների մշակումը եւ ներկայացումը, իսկ որոշ առանցքային օրենքների դեպքում եղել եմ նաեւ հիմնական զեկուցողը Ազգային ժողովում։

• Սահմանադրական բարեփոխումների ողջ ընթացքում ակտիվորեն համագործակցել եմ մեր միջազգային գործընկերների հետ ՄԱԿ-ից մինչեւ Վենետիկի հանձնաժողով՝ սահմանադրական օրենքների նախագծերի վերաբերյալ զեկուցումներով հանդես գալով այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստերում(Ընտրական օրենսգիրք, «Կուսակցությունների մասին» օրենք եւ այլն)։

• Արդեն 2017 թվականի մայիսից որպես ՀՀ ԱԺ փոխնախագահ եւ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ շարունակել եմ աշխատել սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված օրենսդրական նախագծերի փաթեթների վրա՝ համագործակցելով նաեւ միջազգային կառույցների հետ։ Հենց այս պատճառով էր նաեւ, որ Վենետիկի հանձնաժողովին նիստերին մասնակցելու հրավերներ ստացել եմ նաեւ արդեն ԱԺ փոխնախագահի պաշտոնում։ (Իմ այս շրջանի գործունեությունը ամրագրված է համապատասխան որոշումներում, արձանագրություններում եւ այլ փաստաթղթերում)
Այն, որ ես շատ հաճախ իշխանությունների կարծիքից տարբերող կարծիք ունեմ եւ իշխանությանն այլախոհ եմ, կարծում եմ՝ գաղտնիք չէ։ Այս հայտը ներկայացրել եմ համոզմունքով, որ
• Գաղափաների շուկայում ճշմարտությունը ծնվում է գաղափարների ազատ մրցակցության, գաղափարների եւ գաղափարախոսությունների հանրային թափանցիկ մրցակցության եւ շրջանառության դեպքում։ Սա է եղել այն հ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր