Ապրիլի 20-ին «Երեւան մոլ» առեւտրաժամանցային համալիրում անցկացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության՝ «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների եւ այցելուների տարահանումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Միջոցառման նպատակներն էին.
ստուգել «Երեւան մոլ» առեւտրային համալիրի անձնակազմի պատրաստվածությունը հրդեհի դեպքում, մինչեւ արձագանքողուժերի ներկայանալը,
ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը՝ հրդեհաշիջման, փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս,
կատարելագործել համալիրի անձնակազմի եւ արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:
Ըստ վարժանքի սցենարի՝ հրդեհն առաջացել է «Երեւան մոլ» առեւտրաժամանցային համալիրի 2-րդ հարկի «Կինո Պարկ» կինոթատրոնի մեծ սրահում, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը չի գործել, աշխատակիցների կողմից ձեռնարկվել են նախնական հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել եւ այն տարածվել է: 2-րդ հարկը ծխապատ է, եւ այդ գոտում կան մարդիկ: ԱԻՆ ստորաբաժանումներն ուսումնավարժությանը ներգրավվում են պայմանական թիվ 2 կանչով. հրդեհի մակերեսը ստորաբաժանման ներկայանալու պահին 135 քմ է:
Ուսումնավարժությանը ներգրավված էին ԱԻՆ ՓԾ Շենգավիթ բաժնի թիվ 2 ՀՓՋ-ից 2 մարտական հաշվարկ, Մալաթիա Սեբաստիա բաժնի թիվ 4 ՀՓՋ-ից, Կենտրոն բաժնի թիվ 1 ՀՓՋ-ից՝ մեկական 10տ. հրշեջ մեքենա, Շենգավիթ բաժնի թիվ 6 ՀՓՋ-ից եւ Էրեբունի բաժնի թիվ 3 ՀՓՋ-ից՝ մեկական մարտական հաշվարկ: Մասնակիցների կազմում էին նաեւ «Երեւան Մոլ» առեւտրաժամանցային համալիրի, ինչպես նաեւ «Քարֆուր» հիպերմարկետի անձնակազմը, աշխատակիցներն ու այցելուները:
Պայմանական հրդեհի վայրում փրկարարներն իրականացնում են մի շարք օպերատիվ գործողություններ՝ հրդեհի հայտնաբերում, աշխատակիցների եւ հաճախորդների ազդարարում, տարահանման փրկարարական եւ հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում, ահազանգում, ուժերի եւ միջոցների ներգրավվում, օպերատիվ փաստաթղթերի ուսումնասիրում, հրդեհի վայրի հետախուզության անցկացում, իրավիճակի գնահատում, կարգադրություններ հրդեհաշիջման գործողությունների մասին եւ այլն: Իրականացվում են նաեւ հրդեհաշիջման եւ ծխապատ գոտուց մարդկանց տարահանման աշխատանքներ...